Գրոհայինները հրթիռակոծել են Դամասկոսի պատմական կենտրոնն ու քրիստոնեական թաղամասը

Գրոհայինները հրթիռակոծել են Դամասկոսի պատմական կենտրոնն ու քրիստոնեական թաղամասըԴամասկոսի պատմական կենտրոնում և Քասա քրիստոնեական թաղամասում իրականացված կրակահերթի հետևանքով 5 մարդ է զոհվել, ավելի քան 30 խաղաղ բնակիչ վիրավորվել է: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ոստիկանական աղբյուրը:

Գործակալության տվյալներով՝ Ջոբար թաղամասի գրոհայինները Բաբ-Թումա և Քասա թաղամասերի ուղղությամբ ավելի քան 30 հրթիռ են արձակել: Մինչդեռ ավելի վաղ հաղորդվում էր, որ ռմբակոծությունը տեղի է ունեցել ականանետերից:

Հաղորդվում է, որ Դամասկոսի արևելյան ծայրամասերում, որոնք ներառված են դեէսկալացիոն գոտու կազմում, գրոհայինները կանոնավոր կերպով խախտում են հրադադարի ռեժիմը: Նրանք կրակ են բացում ականանետերից և հրթիռակոծում են Սիրիայի մայրաքաղաքի կենտրոնը, ինչպես նաև ծայրամասերը:

Աղբյուրը՝ tert.am