Եղեք Քրիստոսի բաց նամակը. Կետրին Կուլման

Աստված ասում է. «Լուսավորի ձեր լույսը մարդկանց առաջին» (Մաթևոս 5.16): Դուք պետք է ՑԱՆԿԱՆԱՔ, որ ձեր լույսը լուսավորի:

Դուք եք ձեր լույսի տերը: Դուք կարող եք ունենալ աստիճան աստվածաբանության բնագավառում, կարող եք լինել հմուտ և կրթված Աստծո Խոսքի մեջ, դուք կարող եք Սուրբ Հոգու մկրտությունը վերապրել և ճանաչել Հոգու լիությունը:

Բայց այդ ամենով հանդերձ՝ դուք պետք է ԹՈՒՅԼ ՏԱՔ Սուրբ Հոգուն՝ գործել ձեր միջոցով և Իր լույսը դրսևորել ձեր կյանքի միջոցով:

Թույլ տվեք նրան լուսավորել՝ միշտ և ամենուր: Երբ դուք վեր եք կենում անկողնուց ամեն օր, ուրախությամբ ասեք ինքներդ ձեզ և Աստծուն. կյանքը Քրիստոսն է: Այս պահից որոշում ընդունեք Քրիստոսի փառքից մի բան դրսևորելու յուրաքանչյուրին, ում դուք հանդիպում եք օրվա մեջ:

Ուշադիր եղեք՝ ինչպես եք վերաբերվում մարդկանց: Շատ անգամ աղբ հավաքողները անցնում են խոհանոցի իմ դռան կողքով, նախքան ես դուրս կգամ տանից՝ գրասենյակ գնալու: Եվ իմ ընտրությունն է՝ կամ դուռը փակ պահել, իջեցնել վարագույրները և մեջքով շրջվել, կամ մոտենալ դռանը, ողջունել նրանց և լավ օր մաղթել, անգամ այն դեպքում, երբ աղբի ու տարաների զրնգացող աղմուկն ինձ արթնացնում է դեռ լուսաբացից առաջ, մինչ բեռնատարը կհասնի իմ շքամուտքին:

Աստված չի ստիպում ինձ ընտրել այս կամ այն տարբերակը: Ես կարող եմ լինել գրգռված և թույլ տալ իմ բնական հակվածությանը՝ վերցնելու վերահսկողությունը սեփական անձիս հանդեպ, կամ կարող եմ ընտրել մյուս տարբերակը՝ թույլ տալ իմ ներսի լույսին լուսավորել: Որոշողը ես եմ:

Ամեն առավոտ, երբ դուք արթնանում եք, դուք ընտրություն եք կատարում: Դուք կարող եք ասել. «Ինձ համար կյանքը Քրիստոսն է» (Փիլիպպեցիս 1.21), և Քրիստոսը սեր է: Դուք կարող եք դրսևորել Նրա փառքը և սերն աշխարհին և թույլ տալ ձեր լույսին՝ լուսավորել Տեր Հիսուս Քրիստոսի համար: Կամ կարող եք որոշել. թույլ տալ ձեր լույսին՝ լինել պահված անոթ, և քայլել գրգռված, բողոքելով, այդպիսով էլ ինքներդ ձեզ ու մնացածին դժբախտացնելով:

Եթե դուք Աստծո ժառանգն եք և Քրիստոսի ժառանգակիցը, ուրեմն ձեր ողջ անձը՝ շունչը, հոգին ու մարմինը, ներգրավված են դրանում: Երբ ես դուրս եմ գալիս փողոց, ցանկանում եմ, որ իմ կյանքի ամեն պահին Իմ Տերը հպարտանա ինձնով, ոչ միայն հոգով ու շնչով, այլ իմ արտաքին տեսքով էլ:

Թող ձեր մտերիմները տանը տեսնեն ձեր լույսն ու հաղթանակը: Թող ձեր աշխատակիցները, անկախ նրանից՝ գտնվում եք գրասենյակում, թե՝ խանութում, գործարանում, թե՝ դպրոցում, տեսնեն, որ Քրիստոսը բնակվում է ձեր սրտում: Ինչո՞ւ վաճառականը, փոստատարը, ավտոբուսի վարորդը պետք է չընկալեն ձեր գաղտնիքը:

Եղեք Քրիստոսի բաց նամակը, որ ճանաչելի է ու ընթեռնելի բոլոր մարդկանց ամենուր: Եղեք լույս, փայլ, որը չի կարող խամրած լինել: