Տառապանքի ժամանակ աղոթքը կարող է չորս խնդիր լուծել. Սեմի Թիփիթ

1. Այն ազատում է մեզ տառապանքից: Աստված կարող է մի դեպքով մեծ հաղթանակ տանել մեր կյանքում: Մենք ազատագրվում ենք տառապանքից աղոթքով ձեռք բերված Աստծո զորությամբ:

2. Տառապանքի ժամանակ աղոթելիս Աստծո շնորհը թափվում է մեզ վրա, որի միջոցով ի վիճակի ենք դառնում կրելու չարչարանքը:

3. Աղոթքը մեզ հանձնում է Աստծո մխիթարիչ ձեռքերին: Հիսուսն ասաց. «Երանի սգավորներին, որ նրանք կմխիթարվեն» (Մաթևոս 4):

4. Տառապանքի ժամանակ Աստծո նկարագիրը աղոթքով մեզ է հաղորդվում:

Հիսուսը եկավ տառապյալների ու չարչարյալների համար: Բարեպաշտ նկարագրի միակ ճշմարիտ աղբյուրը աստվածային ներկայության մեջ մնալն է: Կարիքի պահին Նա հանդիպում է մեզ:

Մեր խնդիրները պետք է Աստծո հավիտենական ծրագրի լույսի ներքո լուծվեն: Պարտեզում աղոթելիս Հիսուսը Իր մոտալուտ խնդրի համար ժամանակավոր դադար չէր ակնկալում: Նա աղոթում էր Աստծո հավիտենական ծրագրի ու կամքի կատարման համար: Նման աղոթքը զորավոր է:

Ե. Մ. Բաունձը ասել է. «Աղոթքը փոքր բան չէ, այն չի վերաբերում միայն մեր անձի չնչին շահերին: Նվազագույն աղոթքն անգամ Աստծո կամքով ընդարձակվում է այնքան, մինչև կպարուրի ամբողջ աշխարհը, կարտահայտի ամենքի շահը և կբազմապատկի մարդու ամենամեծ հարստությունն ու Աստծո բարիքները»:

Այսպիսով, ճշմարիտ աղոթքն Աստծո կամքին հանձնվելն է: Աղոթքի գաղտնի սենյակը չես կարող մտնել, եթե կամքդ զերծ չէ անձնական տարրերից: Ճշմարիտ աղոթողները Հիսուսի խոսքերով են մտնում այնտեղ. «Ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ՝ ինչպես դու» (Մաթևոս 26.39):

Ճշմարիտ աղոթողի ցանկությունը հարմարավետությունը չէ, այլ՝ Աստծո հավիտենական ծրագիրը: Նման կյանքը աղոթքին հանձնված մի սուրբ կյանք է:

Սեմի Թիփիթ