Սիրո մեջ վախ չկա. եպիսկոպոս Ռուբիկ Թումանյան

Սիրո մեջ վախ չկա. եպիսկոպոս Ռուբիկ ԹումանյանՍիրո մեջ վախ չկա: Ի՞նչ է նշանակում այս աստվածաշնչյան ճշմարիտ պնդումը:

Եթե դու սիրում ես Աստծուն, ապա վստահում ես Նրա Խոսքին և այլևս վախ չես ունենում քո կյանք այցելած խնդիրների ու դժվարությունների հանդեպ:

Եթե սիրում ես դիմացինիդ, ապա երբեք չես վախենա ու չես ամաչի նրան բարիք անելու ցանկացած հնարավոր ուղիները փորձելու հնարավորությունից: Չես վախենա մարդկանց առջև տարօրինակ երևալուց:

Քո մեծագույն փափագը կլինի դիմացինին բարիք և օգնություն անելը, քանի որ սիրում ես նրան: Սիրո մեջ վախ չկա: