Ես ցանկանում եմ բացել ջրերը քո առջև. Դեյվիդ Ուիլքերսոն

Մեզնից շատերը չունեն հավատք Աստծո հրաշքի՝ հենց այսօրվա համար:

Մենք անցկացնում ենք շատ ժամանակ՝ նորից ու նորից կարդալով բոլոր հրաշքները Աստվածաշնչում գրված, սակայն այդ ողջ ընթացքում Աստված ցանկանում է ասել.

«Ես ունեմ շատ ավելի լավ բան քեզ համար: Ես ցանկանում եմ հրաշքներ անել քո կյանքում. փոխել քո տունը, կարգավորել քո ընտանեկան կյանքը, փրկել քո դեռ փրկություն չունեցող սիրելիներին: Դու կհանդիպես քո ճանապարհին քո Կարմիր ծովը, քո Հորդանան գետը. և Ես ցանկանում եմ բացել այդ ջրերը քո առջև»: