Հիշեք Աստծո բարությունն այս անցնող տարվա մեջ. Լիզա Բիվեր

Ուրախ Սուրբ Ծնունդ: Ընդունեք մի փոքր խաղաղություն փոթորկից առաջ: Սուրբ Ծննդյան նախօրեին ես խորհում եմ մի քանի բաների մասին, որ սովորել եմ իմ նախորդ Սուրբ Ծնունդների սխալներից: Այնպես որ, մայրե՛ր, խորը շունչ քաշեք: Ձեր ընտանիքը ցանկանում է ձեզ տեսնել երջանիկ, ոչ թե շտապողականության մեջ:

Դուք կարիք չունեք ամեն բան կատարյալ անելու, այլ կարիք ունեք դրանք ուրախությամբ անելու:

Սթրեսը ուրախություն չէ ոչ ոքի համար: Ես ձեզ «թույլտվություն եմ տալիս»՝ վայելելու այս օրը: Խելքից դուրս բաներ արեք: Խաղեր խաղացեք: Վառեք մոմերը և հանգցրեք լույսերը:

Հիշեք Աստծո բարությունն այս անցնող տարվա մեջ: Որպես նպատակ՝ ունեցեք ջերմությունն ու ծիծաղը ավելի, քան կատարելությունը: Նվիրեք ձեզ, բայց ոչ սպառման աստիճանի:

Խնդրեք օգնություն, եթե օգնության կարիք ունեք: