Հատուկ օրհնություն 2018 թվականի համար. Ռայնհարդ Բոնկե

Սա այն ժամանակի մասին է, երբ մարդկանց ասում են ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի հարության մասին: Հարությունը ներխուժեց այլ աշխարհից: Դա պարզապես անցյալում կատարված մի իրադարձություն չէր: Հարության զորությունը հայտնագործություն կատարեց երկրի վրա: Աստված շարժվեց՝ գործելով այնպես, ինչպես երբևէ նախկինում չէր գործել: Քրիստոսի հարությունը մեռելներից՝ մի բանի սկիզբն է դնում:

Դա պարզապես մի տարօրինակ, մեկանգամյա իրադարձություն չէր: Այն պարզապես մի նոր կրոնի սկիզբ չդրեց, այլ բերեց նոր զորություն: Ահա թե ինչ է քրիստոնեությունը. այն նոր աղբյուր է: Եվ այդ նոր մարդիկ քրիստոնյաներ են, ովքեր ցնցեցին հռոմեական աշխարհը:

Հռոմը փորձեց վերացնել նրանց, բայց այդ փորձը միայն բազմապատկեց նրանց թիվը:

Հռոմեացիները փայլում էին իրենց զորությամբ: Քրիստոնյաները փայլում էին իրենց տկարությամբ:

Հռոմեացիները հավատում էին ատելությանն ու վրեժին, իսկ քրիստոնյաները հավատում էին սիրուն ու ներմանը:

Հռոմեացիները հավատում էին կայսրական իշխանությանը, քրիստոնյաներն ասում էին. «Հիսուս Քրիստոսն է Տերը»:

Հռոմեացիները հավատում էին սրի զորությանը: Քրիստոնյաներն ասում էին, որ իրենք կգրավեն աշխարհը սիրով, և նրանք արեցին դա: Թող սա լինի մեր վճիռը 2018 թվականի համար: Ունեցեք օրհնյալ Նոր Տարի՝ 2018-ը:

Ես սիրում եմ ձեզ և աղոթում եմ ձեզ համար: