Խաղաղություն, որ ծնվում է մեր սրտում․ Վեր. Մկրտիչ Մելքոնյան

Խաղաղություն, որ ծնվում է մեր սրտում․ Վեր. Մկրտիչ Մելքոնյան«Փա՜ռք Բարձրյալ Աստծուն, երկրի վրա՝ խաղաղություն ու մարդկանց մեջ՝ հաճություն». (Ղուկ․ 2․14)։

Սիրելի՛ բարեկամ, Սուրբ Ծննդյան գիշերը խաղաղության ավետիս տրվեց աշխարհին՝ հրեշտակների միջոցով։

Խաղաղություն Աստծո և մարդկանց միջև, Իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։
Խաղաղություն, որ ծնվում է մեր սրտում, մինչ ընդունում ենք Աստծո մեծագույն նվերը՝ Հիսուս Քրիստոսին՝ միակ Փրկչին։

Խաղաղություն, որ նման չէ աշխարհի տված խաղաղությանը։ Այն դուրս է թողնում մեր սրտից ամեն վախ ու կասկած ու լցնում մեր սիրտը Իր ներկայությամբ՝ մեզ քաջալերելու և էլ ավելի ուժեղ դարձնելու համար։

«Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ․ ոչ թե ինչպես աշխարհն է տալիս, Ես տալիս եմ ձեզ։ Ձեր սիրտը թող չխռովի, ո՛չ էլ վախենա»․ (Հովհ․ 14․ 27):

«Այս բաները ձեզ հետ խոսեցի, որ Իմ մեջ խաղաղություն ունենաք։  Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջասիրտ եղեք, Ես աշխարհին հաղթեցի»․ (Հովհ․ 16․ 33)։

Մաղթում եմ, որ Աստծո տված խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, Ձեր սիրտն ու միտքը Հիսուս Քրիստոսով պահպանի ողջ տարին։

ՔՐԻՍՏՈՍ ԾՆՎԵՑ ԵՎ ՀԱՅՏՆՎԵՑ․ ՁԵԶ ԵՎ ՄԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ։

Վեր․ Մկրտիչ Մելքոնյան
Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու
ավագ հոգևոր հովիվ