Սուրբ Ծննդյան խորհուրդ, հրեշտակային փառաբանության ու խաղաղության երգ. Վեր. Ռաֆայել Գրիգորյանի շնորհավորական ուղերձը

Սուրբ Ծննդյան խորհուրդ, հրեշտակային փառաբանության ու խաղաղության երգ. հովիվ Ռաֆայել ԳրիգորյանՍիրելի Crossnews-ի աշխատակիցներ,

Ընդունեք Ամանորի, Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոների առթիվ իմ սրտաբուխ և ջերմագին շնորհավորանքները:

Աղոթում եմ, որ Սուրբ Ծննդյան խորհուրդը, հրեշտակային փառաբանության ու  խաղաղության երգը  փառաց լույսի համադրությամբ և երկնային տեսիլքով առաջնորդեն ձեզ շարունակելու այն աստվածահաճո և ձեր կայքի ընթերցողի համար  շինարար գործը, որ իրականացնում եք Հայաստան աշխարհում՝ ի փառս Աստծո և Նրա արքայության, ինչպես նաև  ի դեմ այն մարտահրավերների ու ոտնձգությունների, որոնք ուղղորդված են աստվածային ճշմարտություններին հակառակ:

Աստծո լավագույն օրհնությունները ձեզ և ձեր բոլոր ընթերցողներին:

ՀՀ Ավետարանական Հավատքի եկեղեցիների միության անունից՝

Վեր. Դոկ. Ռաֆայել Գրիգորյան