Նոր Տարվա շեմին մի քանի միտք իմ օրագրից. Ալեքսանդր Շևչենկո

Հիմարը ամբողջ կյանքը վճարում է անցյալի համար: Իմաստունը հոգ է տանում ապագայի մասին:

Հիմարը գործ ունի հետևանքների հետ, իմաստունը՝ որոշումների:

Ելքը միշտ սկսվում է անելանելիությունից: Ցանկացած ստրկություն անհաղթահարելի է, քանի դեռ տանելի է:

Մարտահրավերը, որի առջև կանգնում է մարդը, որոշում է ոչ թե խնդրի չափը, այլ տվյալ մարդու հավատքի չափը:

Ոչ մի մարդու չի փոխել իր մեղքի փաստը, բայց «սերը ծածկում է շատ մեղքեր» և դրա միջոցով մարդու մեջ արթնացնում է թաքնված ուժեր, որպեսզի արդարացվի դրսևորված վստահությունը:

Կարողությունը՝ նկատել լավը թշնամու մոտ ու վատը ընկերոջ մոտ, հասունության նշան է:

Իմաստունը խորամանկից հեռատես է: Նա երբեք չի բռնվի խաբկանքի ցանցում:

Հասարակական կարծիքը քամու նման է: Այն կարող է լինել համընթաց կամ հակընթաց, բայց երբեք չպետք է ազդի նավի ուղղության վրա: