Գոհությունով. Աստվածաշնչյան համարներ
«Մտեք նրա դռները գոհությունով, նրա սրահները փառաբանությունով. գոհացեք նրանից և օրհնեցեք նրա անունը» (Սաղմոս 100.4):
«Երգեցեք Տիրոջը գոհությունով. մեր Աստծուն սաղմոս երգեցեք քնարով» (Սաղմոս 147.7):
«Ոչինչ հոգս մի արեք. այլ ամեն բանում աղոթքով և աղաչանքով և գոհությունով՝ ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն» (Փիլիպպեցիս 4.6):
«Ուրեմն ինչպես Քրիստոս Հիսուս Տերն ընդունեցիք՝ նրանում գնացեք. արմատացած և նրանում շինված, և հավատքումը հաստատված՝ ինչպես որ սովորեցիք՝ աճելով նրանում գոհությունով» (Կողոսացիս 2.6-7):
«Աղոթքին միշտ հետևեցեք. և արթուն կացեք նրանում գոհությունով» (Կողոսացիս 4.2):
«Աստծո բոլոր ստեղծվածները բարի են, և ոչ մի բան խոտան չէ, երբ որ գոհությունով ընդունվի» (Ա Տիմոթեոս 4.4):
«Պատարագիր Աստծուն գոհություն, և վճարիր Բարձրյալին քո ուխտերը» (Սաղմոս 50.14):
«Գոհության պատարագ մատուցանողը փառավորում է ինձ» (Սաղմոս 50.23):
«Եվ ամեն ինչ որ էլ անեք խոսքով կամ գործով, ամենը Տեր Հիսուսի անունովն արեք՝ գոհություն տալով Աստծուն և Հորը նրա ձեռովը» (Կողոսացիս 3.17):