Աստծո նպատակն է մեզ համար՝ խաղաղությունն ու հանգիստը. Դեյվիդ Ուիլքերսոն

Աստծո նպատակն Իր բոլոր երեխաների համար կյանքն է ավելցուկով: Նա երբեք չի ցանկացել, որ մենք կենտրոնանանք մեր մեղքերի ու անհաջողությունների վրա: Լավ լուր կա մեզ համար. մենք ծառայում ենք Աստծուն, Ով ունի բացարձակ սեր ու ողորմություն, Ով ցանկանում է անցկացնել Իր սիրելիներին իրենց դժվարություններով:

Քանի դեռ մենք չենք վերապրել մահն ու հարությունը, չենք կարող գրավել մեր տեղը երկնքում Քրիստոսի հետ:

Չվերապրելով մահը խաչի վրա՝ չենք կարող ունենալ ճեղքում դեպի կյանք, դեպի հարություն: Սուրբ Հոգին տալիս է մեզ գիտություն. մինչև մենք չմահանանք, չենք կարող ապրել իսկական կյանքով: Մենք գիտենք մահվան ամսաթիվը. այն կապված է Քրիստոսի խաչի հետ:

Ստուգեք՝ որտե՞ղ ենք մենք հիմա մեր բոլոր վախերով, դատարկությամբ, միայնակությամբ, անհաջողություններով ու փոխզիջումներով: Քննեք, թե որքան քիչ ենք մենք օգտվում Տիրոջ տված խաղաղությունից: Աստծո Խոսքը պարզ ասում է, թե ինչպիսին պետք է լինի քրիստոնյան. ունենա խաղաղություն և ազատություն մեղքից: Բայց մենք շատ չենք առաջացել սրանում: Մենք հարցնում ենք  նրանց, ովքեր ունեն վստահություն և հաղթական կյանք, թե ինչպե՞ս է դա նրանց հաջողվել:

Սուրբ Հոգին պետք է մեզ բերի Խաչի մոտ և ցույց տա մահը այս աշխարհի և մեղքի համար: Հենց որ մենք ջանասիրաբար սկսենք որոնել Տիրոջը, ցանկությամբ՝ Նրան հնազանդեցնելու ամեն բան, միանգամից կունենանք Սուրբ Հոգու առաջնորդությունը: Նա կհասցնի մեզ մեր հնարավորությունների և մեր մարմնի վրա հույս դնելու վերջնակետին:

Ես վստահ եմ, որ Սուրբ Հոգին կվերադարձնի Իր եկեղեցին դեպի ճշմարտությունը, դեպի Քրիստոսի հետ մահանալու և հարություն առնելու բացահայտմանը:

Կարելի է շատ վախենալ մահից, եթե չտեսնենք փառքը դրա մյուս կողմում: Բայց Տերը վստահեցրել է մեզ Իր հավիտենական սիրո մասին՝ չնայած մեր անկումներին: Նա տալիս է մեզ խաղաղություն, ուրախություն և հույս կյանքի՝ Իր հարության մեջ: