«Վարձք կա քո գործի համար, ասում է Տերը». Աստվածաշնչյան համարներ

«Բայց առանց հավատքի անկարելի է հաճո լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, թե նա կա, և թե իրեն խնդրողներին վարձահատույց կլինի» (Եբրայեցիս 11.6):

«Ինձ վարձատրեց Տերն իմ արդարության համեմատ, իմ ձեռքի մաքրության պես հատուցրեց ինձ» (Բ Թագավորաց 22.21):

«Աղքատին ողորմողը Տիրոջն է փոխ տալիս, և նա կհատուցանի նրա վարձը» (Առակաց 19.17):

«Բայց դուք զորացեք, և ձեր ձեռքերը չթուլանան, որովհետև վարձք կա ձեր գործին» (Բ Մնացորդաց 15.7):

«Այսպես է ասում Տերը. դադարեցրու ձայնդ լալուց և աչքերդ արտասուքից, որովհետև վարձք կա քո գործի համար, ասում է Տերը» (Երեմիա 31.16):

«Զգույշ կացեք, որ ձեր ողորմությունը մարդկանց առաջին չանեք՝ նրանցից տեսնվելու համար, եթե ոչ՝ վարձք չունեք ձեր Հորիցն, որ երկնքումն է» (Մաթևոս 6.1):

«Ով որ մարգարե է ընդունում մարգարեի անունով, նա մարգարեի վարձք կառնի. և ով որ արդար է ընդունում արդարի անունով, արդարի վարձք կառնի» (Մաթևոս 10.41):

«Քո գործքի փոխարենը տերը հատուցանի, և քո վարձքը Իսրայելի Տեր Աստծո կողմանե առատապես տրվի, որովհետև դու եկար, որ նրա թևերի տակ ապաստարան գտնես» (Հռութ 2.12):

«Իմ իրավունքը Տիրոջ մոտ է, և իմ վարձքը՝ իմ Աստծո մոտ» (Եսայի 49.4):

«Որովհետև ես Տերս սիրում եմ իրավունքը, ատում եմ անիրավությունը և հափշտակությունը, և պիտի տամ նրանց գործերի վարձքը հավատարմությունով, և նրանց հետ հավիտենական ուխտ պիտի դնեմ» (Եսայի 61.8):

«Ահա Տերը լսել է տվել մինչև երկրի ծայրը. ասացեք Սիոնի աղջկանը՝ ահա քո Փրկիչը գալիս է, ահա նրա վարձքը նրա հետ է, և նրա հատուցումը նրա առաջին» (Եսայի 62.11):

«Եվ ով որ այս փոքրներից մեկին միայն մի աման ցուրտ ջուր խմեցնի աշակերտի անունով, ճշմարիտ ասում եմ ձեզ, նա չի կորցնի իր վարձքը» (Մաթևոս 10.42):

«Բայց սիրեցեք ձեր թշնամիներին, և բարի արեք և փոխ տվեք ոչինչ ակնկալելով. և ձեր վարձքը շատ կլինի, և Բարձրյալի որդիք կլինեք, որովհետև նա քաղցր է երախտամոռների և չարերի վրա» (Ղուկաս 6.35):

«Խոնարհության և Տիրոջ երկյուղի վարձքն է՝ հարստություն, և պատիվ ու կյանք» (Առակաց 22.4):

«Եվ ահա շուտով գալիս եմ և իմ վարձքն ինձ հետ, որ ամեն մեկին կհատուցանեմ ինչպես իր գործը կլինի» (Հայտնություն 22.12):