Ապրելով Աստծո սիրո մեջ… Ռիկ Ռեններ

Ընկերնե՛ր, շատ մարդիկ այս աշխարհում գաղափար անգամ չունեն, որ Աստված հենց Ինքը սերն է (Ա Հովհաննես 4.8): Բայց քրիստոնյայի համար շատ կարևոր է իմանալ և հավատալ, որ Աստծո սերն իր հանդեպ անչափ մեծ է:

Երբ դուք ապրում եք Աստծո սիրո մեջ, այդպիսով դուք ապրում եք Աստծո լույսի մեջ, որի շնորհիվ ունակություն ունեք տեսնելու, թե դեպի ուր եք գնում, և կարող եք ազատորեն ընթանալ ձեր հոգևոր ճանապարհով՝ առանց սայթաքելու խճճող խավարի մեջ (Ա Հովհաննես 4.16, 2.10):

Գիտակցումն այն բանի, որ Աստված ձեզ սիրում է, խորապես ազդում է Նրա հետ ձեր հարաբերությունների վրա, ձեր վարքի վրա՝ որպես հավատացյալ, և այն բանի վրա, թե ինչպիսի ազդեցություն դուք կունենաք մարդկանց վրա ձեզ տրված աստվածային լույսի օգնությամբ:

Մտածեք այսօր այս մասին…