Ինչի՞ց է հոգիս այսպես տրտմած. Դեյվիդ Ուիլքերսոն

Լինում են պահեր, երբ սկսում եք հարցնել ինքներդ ձեզ. «Ինչո՞ւ է հոգիս այսպես լաց լինում: Ինչո՞ւ եմ այսպես հիասթափություն ապրում: Որտեղի՞ց իմ մեջ այսքան վախ»: Դուք պետք է իմանաք, որ այս ամենը հստակ նշաններ են՝ ձեզնից Սուրբ Հոգու արտահոսքի մասին:

Ինչպես ասում է Եսային՝ երբ թափվում է Սուրբ Հոգին, դրա արդյունքը լինում է խաղաղությունը: Եվ եթե նման արդյունք չկա, եթե ձեր հոգում դեռ անհանգստություն ու խուճապ է, ուրեմն պետք է քննեք ձեր սեփական սիրտը:

Եսային մեզ պարզորեն ցույց է տալիս, որ ամբողջ անհանգստությունը, հոգևոր անպտղությունը և հուսալքությունը գալիս է Սուրբ Հոգու զորության ոչ բավարար յուրացումից, տիրապետումից ու օգտագործումից: