Խնդիրը թող հետ չպահի քեզ քո կոչումից

«Բայց եթե դառը նախանձ և հակառակություն ունեք ձեր սրտերումը,  մի պարծենաք և սուտ մի ասեք ճշմարտության դեմ» (Հակոբոս 3.14):

Վերջերս մի կին ինձ դիմեց օգնության համար. «Դուք չե՞ք կարող խոսել իմ ամուսնու հետ: Ավտովթարից հետո նա շատ բարկացկոտ ու ջղագրգիռ է դարձել»: Ես համաձայնեցի խոսել նրա հետ, բայց ասացի նրան. «Համոզված եղեք, որ ավտովթարը չէ նրան դարձրել չար ու ջղագրգիռ, այլ այն պարզապես ջրի երես է հանել այն, ինչ կար նրա սրտում: Ձեր ամուսինը միշտ է եղել բարկացկոտ ու ջղագրգիռ մարդ»:

Նա մի պահ մտածեց ու պատասխանեց. «Այո՛, ճիշտ է: Նա միշտ էլ այդպիսին է եղել»:

Իմ ընկերներից մեկը շատ էր տառապել կյանքում: Նա պատերազմ էր վերապրել, հետո ստիպված էր փախչել ուրիշ երկիր, որտեղ իրեն նորից անախորժություններ էին սպասում, իսկ դրանից հետո փախչել մեկ այլ երկիր: Նա հովիվ էր և շատ էր տառապել այլ հավատացյալների պատճառով: Նա զարմացնում էր ինձ իր հոգևոր լինելով, իր հմտություններով: Հետո այնպես պատահեց, որ նա կոտրեց իր մեջքը: Շատերը կարծում էին, թե նա կկորտվի ու կսկսի դժգոհել Աստծուց:

Բայց ոչ, շատերը շարունակում էին զարմանալ, թե որքան հաճելի մարդ էր նա մնում: Ինչո՞ւ: Որովհետև նա միշտ եղել էր մեծահոգի ու հաճելի մարդ: Դժբախտ պատահարից հետո նրա մտերիմ ընկերները ավելի լավ համոզվեցին այն բանում, որ նա պահում է իր հավատարմությունը Քրիստոսի հանդեպ:

Մենք՝ քրիստոնյաներս, պիտի ապրենք այնպիսի կյանքով, որ Քրիստոսը հայտնի դառնա ողջ աշխարհին:

Այդ մարդը կենդանի վկայությունն էր այդ բանի:

Թույլ տվեք պատմել մեկ այլ մարդու մասին. մեկ անգամ ծանոթացա Ուելսից մի քարոզչի հետ, ով 95 տարեկան էր: 18 տարեկանում նրա տեսողության հետ խնդիրներ են առաջանում: Հետազոտություններից պարզ է դառնում, որ նա կուրանալու է:

Այդ ժամանակ նա սովորում էր՝ ծառայող դառնալու համար: Երբ իմանում է այն մասին, որ կուրանալու է, ապա ասում է իր հովվին, թե որոշում է ընդունել՝ չսովորել այլևս, քանի որ իրեն կուրություն է սպառնում:

Բայց այդ հովիվն ասում է. «Թող կուրությունը չփոխի քո կոչումը»: Այնպես որ, նա քարոզիչ է դառնում և ծառայում մարդկանց երկար տարիներ: Նա պատմում է, որ մեկ օր, երբ քարոզում էր մի քաղաքում, որտեղ վիսկի էին պատրաստում, և ինքնին ամբիոնը պատրաստված էր վիսկիի դատարկված շշերից, իմանալով այդ մասին՝ ջարդում է այն:

Հետո նա անցնում է դժվարություններով, բայց դա չի փոխում նրա բնավորությունն ու չի չարացնում: Մեկ օր այդ մարդու դստերը հարցնում են. «Դժվա՞ր էր ձեզ՝ ապրել կույր հոր հետ»: «Մինչ օրս երբեք չեմ լսել, որ նա դժգոհի,- պատասխանել էր դուստրը:- Նա անգամ ասում է, որ ուրախ է, քանի որ հակառակ դեպքում՝ կենթարկվեր նույն փորձություններին, ինչ Դավիթը»:

Այս ամենը վկայում է մի բանի մասին, որ դժվար իրավիճակներում մեզնից կամ մաղձ է դուրս գալիս, կամ երևում է մեծագույն գանձը մեր մեջ բնակվող՝ Քրիստոսը:

Հատված Մայքլ Ուելսի
«Իմ տկարությունը Նրա զորության համար» գրքից