Ուխտի հարաբերություն՝ Աստծո հետ. եպիսկոպոս Ռուբիկ Թումանյան

Ուխտի հարաբերություն՝ Աստծո հետ. եպիսկոպոս Ռուբիկ ԹումանյանԱստված մեզ ստեղծել է, որ մենք Նրա հետ մտնենք ուխտի հարաբերության մեջ՝ սիրո և հավատարմության ուխտի, ամուսնական ուխտի նմանությամբ մի հարաբերության:

Աստվածաշունչը այս սուրբ ուխտի խախտումը բնութագրում է որպես հոգևոր շնություն, որը երբեք անպատիժ չի կարող մնալ:

Հոգևոր շնությունը հավատացյալի կյանքում կարող է հանգեցնել Նրան, որ վերջինս կորցնի իրեն շնորհված փրկությունը: Աստծո հետ ամուսնական ուխտի նմանությամբ կնքված ուխտի հանդեպ դավաճանությունը կարող է հիմք հանդիսանալ Աստծո կողմից այդ ուխտի քանդման ցավալի իրողության համար:

Երբ մարդը մեղքի ու աշխարհի հանդեպ իր ունեցած սերն ավելի բարձր է դասում Աստծո հանդեպ ունեցած սիրուց և չի կամենում ապաշխարել ու հետ դառնալ իր չար ճանապարհներից, ապա կարող է կորցնել իր փրկությունը:

Մարդու հոգևոր շնությունը հիմք է Աստծո համար, որ քանդի նրա հետ կապած Իր ուխտը: