Մրցույթ՝ «Սուրբ Ծննդյան իմ երազանքը»

Մրցույթ՝ «Սուրբ Ծննդյան իմ երազանքը»Սուրբ Ծննդյան օրերն առանձնանում են իրենց խորհրդավորությամբ: Այդ օրերին են կայացվում շատ որոշումներ, գրի առնվում նպատակներ, ծնվում երազանքներ…

Առաջարկում ենք մասնակցել Սուրբ Ծննդյան գրական մրցույթի՝ խորհելով հենց Ձեր՝ «Սուրբ Ծննդյան երազանքի» մասին:

Մրցույթի պայմաններն են՝

– Արձակի (շարադրություն, էսսե, հոդված, պատմվածք) ծավալը չպետք է գերազանցի 500 բառը: Նշված ծավալը գերազանցող նյութերը մրցույթին չեն մասնակցի: Մրցույթին չեն մասնակցի նաև չափածո ստեղծագործությունները:

– Մասնակիցները երաշխավորում են, որ իրենք են հանդիսանում ներկայացված աշխատանքների հեղինակները:

– Մրցույթին ներկայացված և խմբագրության կողմից նախնական հավանության արժանացած նյութերը կհրապարակվեն CrossNews.am կայքի Վիկտորինաների բաժնում:

– Մրցույթին մասնակցելու համար նյութերը կարող եք ուղարկել 2017 թ. դեկտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը: Մրցույթը կամփոփվի 2018թ. հունվարի 10-ին:

– Մրցույթի արդյունքում ճանաչվելու է երկու հաղթող: Հաղթողներից մեկը կորոշվի CrossNews.am խմբագրության կողմից, մյուսը՝ ըստ նյութի հավանումների:

– Նյութերը պետք է ուղարկել editor@crossnews.am հասցեին:

– Նյութերի հետ մեկտեղ մասնակիցները պետք է գրեն իրենց տարիքը, հեռախոսահամարը, ինչպես նաև ուղարկեն բարձր որակի և մեծ չափի լուսանկար (աշխատանքի հետ հրապարակման համար):

Սպասում ենք, սիրելի՛ ընթերցող…