Բժշկություն ՄԻԱՎ-ից. վկայություն

Ես ծնվել եմ Աֆրիկայում, այժմ ապրում եմ Ռուսաստանում՝ Իվանովո քաղաքում: Երբ տարիներ առաջ եկա այստեղ՝ սովորելու, ինձանից, ինչպես բոլոր օտարերկրացիներից, բժիշկները արյան անալիզ վերցրեցին՝ ստուգելու՝ արդյոք առո՞ղջ եմ, որևէ վարակակիր չե՞մ:

Մեկ ամիս անց ինձ զանգահարեցին, հետո եկան և համալսարանից վերցրեցին, որտեղ ռուսաց լեզվի նախապատրաստական կուրսեր էի անցնում, և ասելով, որ դրական արդյունք են ստացել՝ նորից արյան անալիզ վերցրեցին՝ ամեն բան հաստատելու համար:

Մեկ շաբաթ անց նորից ինձ զանգահարեցին և ասացին, որ ամեն բան հաստատվել է՝ ես ՄԻԱՎ վարակակիր եմ: Սակայն վերջնական նման դատավճիռ կայացնելու համար անհրաժեշտ էր կրկնակի իմ արյունը ուղարկել Մոսկվա, Նիժնիյ Նովգորոդ, նաև ևս մեկ անգամ Իվանովոյում ստուգել: Այսինքն ես 6 անգամ անալիզներ հանձնեցի, որոնց պատասխանը միանշանակ եկել էր դրական:

Ես ՄԻԱՎ վարակակիր էի, և ինձ առաջարկեցին լքել երկիրը՝ վերադառնալ իմ տուն:

Գնեցի տոմս, պատրաստվում էի հեռանալ, բայց հանկարծ եկան իմ ընկերները և առաջարկեցին ևս մեկ անգամ հետազոտվել: Իսկ դրանից առաջ, երբ վերջին անգամ հետազոտվելու համար ես պառկած էի պոլիկլինիկայում, ինձ մոտ էր եկել մի եկեղեցու հովիվ և աղոթել էր մի շատ պարզ աղոթքով. «Տե՛ր, բժշկիր նրան Հիսուս Քրիստոսի անունով: Ամեն»: Նա գնացել էր, իսկ ես պառկել էի քնելու:

Եվ այդ օրը, գիշերվա ժամը 12-ին ես արթնացա այն զգացողությունից, որ ինչ-որ մեկը լուսավորում է իմ սենյակը: Արթնացա ու լսեցի ինչ-որ ձայն, որն ասում էր. «Ես փառավորեցի Իմ անունը, և Ես այն նորից կփառավորեմ»: Հետո քնեցի, իսկ առավոտյան արթնացա այնպիսի վստահությամբ, որ առողջ եմ:

Պատկերացնո՞ւմ եք, մինչ այդ բժիշկներն ինձ հետազոտել էին բոլոր կողմերից, հնարավոր բոլոր միջոցներով ու ասել, որ ես կապրեմ ամենաշատը 5 տարի, հետո կմահանամ: Այդ ժամանակ արդեն իմ բոլոր ավշային հանգույցները լայնացած ու բորբոքված էին, հիվանդությունը տարածվել էր մարմնովս մեկ:

Եվ ահա աղոթքից հետո մենք նորից գնացինք Մոսկվա, ես նորից արյան անալիզ հանձնեցի, և, փառք Աստծուն, ստացա բացասական պատասխան: Վերադարձա Իվանովո, այնտեղ էլ նորից անալիզ հանձնեցի և նորից ստացա բացասական պատասխան: Իվանովոյի գլխավոր բժիշկը չէր հավատում այդ արդյունքին և առաջարկեց ինքն անձամբ իր ծառայողական մեքենայով ինձ հետ գնա Մոսկվա՝ նորից անալիզ հանձնելու: Մենք գնացինք Մոսկվա, նա ինքը վերցրեց արյունս, որից հետո 4 ժամ սպասեցինք, և միայն այն բանից հետո, երբ նա համոզվեց, որ անալիզի պատասխանները փոխել անհնար է, մենք վերադարձանք Իվանովո:

Այդ փորձառու բժիշկը ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչպես կարող է մեկ շաբաթ առաջվա ՄԻԱՎ վարակակրի արյան անալիզները այժմ ցույց տան, որ այդ մարդը լիովին առողջ է:

Այժմ ես լիարժեք առողջ եմ, Աստված բժշկել է ինձ կատարելապես: Ամուսնացել եմ արդեն, ունեմ 5 երեխա, բոլորն առողջ են, ամեն բան հրաշալի է մեզ մոտ:

Շնորհակալություն մեր ամենակարող Աստծուն, ողջ փառքը Նրան:

Գի Լանդրի Իկոնգ Իետնա