Զսպումի հրաշքը

Ռուս մեծ վիպագիր Դոստոևսկու «Կարամազով եղբայրները» վեպում Իվան Կարամազովն ակնարկում է «զսպումի հրաշքի» մասին՝ Աստծո ընտրությունը՝ Իր զորությունը զսպելու: Որքան ավելի եմ փորձում Հիսուսին ճանաչել, այնքան ավելի է այդ նկատառությունը տպավորում ինձ:

Հրաշքները, որ սատանան պահանջեց Հիսուսից (Ղուկաս 4.3,9), և նշանները, որոնք փարիսեցիները պահանջեցին Հիսուսից (Մաթևոս 12.38, 16.1)՝ որպես փաստ, մեծ և անկարելի բաներ չէին ամենակարող Աստծո համար:

Սակայն ավելի զարմանալին այն է, որ Նա մերժեց կատարել դրանք՝ Իր զորությունն ու հաղթանակը ցույց տալու համար: Աստծո դրած շեշտադրումը մարդկային ազատության վրա այնքան բացարձակ է, որ տալիս է մեզ ազատություն՝ ապրելու այնպես, ասես թե Ինքը գոյություն չունի: Հիսուսը գիտեր սա, երբ անապատի մեջ դիմագրավելով փորձչին՝ Իր զորությունը զսպումի ենթարկեց:

Ես հավատում եմ, որ Աստված հաստատակամ է Իր այդ զսպումով, որովհետև պահանջված հրաշքները չեն, որ պիտի տան այն արդյունքը, որը Նա ակնկալում է մարդկանցից: Միայն սերն է, որ կարող է սիրո փոխազդեցություն ստեղծել: «Եվ ես երբ որ բարձրանամ երկրիցը, ամենքին կքաշեմ ինձ մոտ» (Հովհաննես 12.32), ասաց Հիսուսը: Աստծո բնությունը անձնազոհությունն է:

Ինչու է Աստված դանդաղ ու խորհրդավոր գործելակերպով Իր արդարությունը հաստատում, երբ կարող է միանգամից վրեժխնդիր լինել: Ահա հենց սա է աստվածային սերը, որ յուրահատուկ զորություն ունի՝ հպվելու և տիրելու մարդկային հոգիներին:

«Զհաց մեր հանապազօր» գրքույկից