Եգիպտոսի իշխանությունները թույլատրել են 21 եկեղեցիների վերականգնումը

Եգիպտոսի հարավում Մուխաֆազայի (նահանգապետության) իշխանությունները թույլ են տվել լայնացնել և վերականգնել 21 եկեղեցի՝ երկու տասնամյակ սպասեցնելուց հետո: Որոշները այս քայլը վերագրում են ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի այցելությանը Եգիպտոս այս ամսվա ավարտին:

Ըստ «World Watch Monitor» իրավապաշտպան կազմակերպության տվյալների՝ նահանգապետ Էսսամ Ալ-Բեդեյվին հավանություն է տվել Մինյա նահանգապետությունում 21 եկեղեցիների ուղարկած հայտերին, ընդ որում՝ համայնքներից մի քանիսը սպասել են ավելի քան 20 տարի՝ իրենց հայտի բավարարմանը. տեղեկացնում է Invictory.com-ը:

Ոմանք էլ համարում են, որ հայտերի բավարարումը կարող է լինել միջազգային ավետարանական պատվիրակությունների Կահիրե կատարած այցերի արդյունքը:

Անցյալ ամիս ողջ աշխարհի ավետարանական եկեղեցիների առաջնորդները հանդիպում են ունեցել նախագահ Ֆաթթահ Ալ Սիսիի հետ Կահիրեում՝ Ռեֆորմացիայի 500-ամյակի տոնակատարության շրջանակներում: Միացյալ Նահանգներից քրիստոնյա ավետարանիչների պատվիրակությունը հանդիպում է ունեցել Եգիպտոսում ավետարանական առաջնորդների հետ:

Այնուամենայնիվ, Մինյա նահանգի քրիստոնյաները շարունակում են հետապնդումների ենթարկվել: Ղպտի համայնքը վկան է դարձել այն բանի, թե ինչպես բազմաթիվ եկեղեցիներ պարտադրաբար փակել են, իսկ մյուսները՝ այրել:

Նոյեմբերին ՄԱԿ-ի գլխավոր փաստաբան Ջոզեֆ Մալաքը եգիպտական կառավարությանը մեկ ամիս է տրամադրել՝ ղպտի եկեղեցիների փակումը կանգնեցնելու և սկսելու այն եկեղեցիների վերականգնումն ու բացումը, որոնք արդեն փակվել են: