Դեկտեմբերի 14-ը՝ քրիստոնեության պատմության մեջ

Դեկտեմբերի 14-ը՝ քրիստոնեության պատմության մեջ14-րդ դարի վերջին և 15-րդ դարի սկզբին, լինելով Փարիզի համալսարանի ռեկտոր, Ժան Շարլեն միաժամանակ ֆրանսիական եկեղեցու ազդեցիկ հոգևորականներից էր: Ջոն Ուիքլիֆի և Յան Հուսի նման նա ևս եկեղեցու բարեփոխման կողմնակից էր:

Ժանը ծնվել էր 1363թ-ի այս օրը՝ դեկտեմբերի 14-ին: Նրա ծնողները բարեպաշտ մարդիկ էին և քրիստոնեական արժեքներ էին սերմանում իրենց զավակների մեջ: Ժանի քույրերը հետագայում դառնում են միանձնուհիներ՝ կատարելով աստվածահաճո աշխատանք:

Իր գործունեության հենց սկզբից Ժանը քաջ գիտակցում էր երիտասարդներին կրթելու կարևորությունը, եթե իրականում պետք է եկեղեցական բարեփոխում իրականացվեր: Նրա հիմնական գաղափարն այն էր, որ առավել ուշադրություն դարձվի նրանց հավատքի զորացմանը:

Ժան Շարլեն գտնում էր, որ հավատքը պետք է լինի Քրիստոսակենտրոն. համալսարաններն իրենց դասընթացների ընթացքում պետք է ընդգծեն Քրիստոսի՛ն վերաբերող գրականության կարևորության մասին, այլ ոչ պարզապես բնությանը և Աստծո գոյությանը: Իսկ մարդիկ ամեն պարագայում պետք է նայեն Քրիստոսի կյանքին, «Ում յուրաքանչյուր քայլը մեր անձի շինության համար է»:

Հետագայում բուրգունդյան դքսի դեմ կշտմաբական խոսքերի համար Շարլեն ստիպված է լինում 2 տարի ապրել աքսորավայրում: Դքսի մահից հետո նա վերադառնում է Ֆրանսիա, ուր շարունակում է իր դասընթացները և հեղինակում մի շարք գրքեր:

Աղբյուր՝ christianity.com