Դարձեք ձեր կյանքի պատմության գլխավոր հերոսը 

Վազքի մեջ ժամանակակից սերունդը մոռանում է խորհել իր կոչման մասին:

Իսկ չէ՞ որ կանցնեն շատ տարիներ, մենք հետ կնայենք ու կտեսնենք, որ միայն նրանով ենք զբաղվել, որ փորձել ենք հարմարվել ամբոխին ու մեղադրել ենք Աստծուն այն բանում, թե Նա չի պատասխանել մեր բոլոր աղոթքներին:

Իրականում՝ ոչ թե Աստված լռում էր, այլ մենք պարզապես ժամանակ չէինք տրամադրում Նրան լսելու համար:

Մենք ստեղծվել ենք նպատակով, տեսիլքով ու նախասահմանությամբ: Այդ պատճառով ամեն ընտրություն, որ մենք անում ենք, անհրաժեշտ է անել այն գիտակցմամբ, թե ով ենք մենք…

Նայեք, եթե ես գիտեմ, որ ցանկանում եմ բալետի պրոֆեսիոնալ պարուհի դառնալ, ապա դա նշանակում է, որ ես ուտելու եմ որոշակի կերակուր, պառկելու եմ քնելու ճիշտ ժամանակին, կրելու եմ հատուկ կոշիկներ՝ կյանքս դնելով այդ նպատակի համար: Դուք չեք սկսում պարել, երբ դառնում եք մասնագետ, ընդհակառակը, դուք պարում եք՝ մասնագիտանալու համար: Երբ ձեզ ոչ ոք չի տեսնում, դուք մեծ գին եք վճարում՝ ճիշտ ուղղությամբ գնալու համար: Դուք զարգացնում եք համապատասխան հմտություններ՝ մշտապես մնալու մարզված ու արդյունքի հասնելու համար: Եվ այսպես, այն ժամանակին մոտ, որ ես կդառնամ պրոֆեսիոնալ բալետի պարուհի, ես կկարողանամ զարմացնել շատերին, բայց իմ ներսում ես արդեն վաղուց պարուհի եղած կլինեմ:

Սրանք սկզբունքներ են, որոնք մենք կարող ենք կիրառել կյանքի բոլոր բնագավառներում, որտեղ ցանկանում ենք հաջողության հասնել: Մեր պատմության մեծագույն մարդիկ իրենց ամեն քայլը համապատասխանեցնում էին իրենց տեսիլքի հետ և ամեն ինչ զոհաբերում էին հանուն դրան, իսկ մյուսները նրանց երազողներ էին համարում: Պարզապես մտածեք, թե ով եք դուք այս կյանքում. գուցե կանչված եք՝ փոխելու Հոլիվո՞ւդը, կամ դառնալու հաջորդ Մայր Թերեզան, կամ ստեղծելու քաղցկեղը բուժող դե՞ղը… Ձեր կյանքը պետք է դառնա զարմանահրաշ ճամփորդություն՝ այն բանի ճանապարհին, ինչի համար Աստված ձեզ նախասահմանել է, և դուք կանչված եք՝ դառնալու ձեր կյանքի պատմության գլխավոր հերոսը:

Բայց ի՞նչն է մեզ պահում: Երբ ես պատանի էի, այնքան էի ցանկանում համապատասխանել գեղեցկության այն ժամանակ ընդունված չ ափանիշներին, որ դիմում էի միջոցների, որոնք իրենց հետ բերեցին առողջական խնդիրներ: Մեկ օր, երբ զուգարակոնքի վրա թեքվեցի՝ կերածս ստիպողաբար փսխելու, ներսումս լսեցի, թե ինչպես Աստված հստակ ասաց ինձ, որ ես կործանում եմ երգչուհու իմ կոչումը: Ես տեսա, որ թթուն քայքայում է իմ ձայնալարերը, և ես իմ ընտրությամբ քանդում էի Աստծո ծրագիրը իմ կյանքի համար: Այդ պատճառով՝ Նա խառնվեց: Ես այնքան վախեցա, որ վազեցի մորս մոտ ու խոստովանեցի ամեն բան:

Մենք թերագնահատում ենք մեր կամքի նշանակությունը: Աստված միշտ տալիս է մեզ հնարավորություն՝ որոշում կայացնելու, Նա միայն ցույց է տալիս այս կամ այն ընտրության հետևանքները: Եվ մեր ընտրությունը կարող է շատ բան փոխել. իմ առողջ ձայնալարերը նույն կերպ ազդեցություն թողեցին շատերի վրա:

Ալիսա Բորլոու՝
երգչուհի, ամերիկյան «BarlowGirl» քրիստոնեական խմբի մենակատարներից մեկը