Չինաստանում մուրացկանները կանխիկից բացի ընդունում են նաև գումարային փոխանցումներ

Չինաստանում մուրացկանները կանխիկից բացի ընդունում են նաև գումարային փոխանցումներԵթե դուք դեռևս կասկածներ ունեք առ այն, որ բջջային սարքերը գերիշխնում են մարդկային առօրյայի ամեն բնագավառում, ապա կհամոզվեք դրանում՝ ծանոթանալով չինացի մուրացկանների մասին նյութին, գրում է Oddity Central-ը՝ մանրամասնելով, որ  Չինաստանում մուրացկանները կանխիկ գումարից բացի ընդունում են նաև փոխանցումներ իրենց հաշվին:

Չինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Շանդոնգ նահանգի Չժինան քաղաքում հայտնվել են բազմաթիվ մուրացկաններ, որոնք անցորդներին խնդրում են Alipay, WeChat Wallet և այլ բջջային վաճարային հավելվածների միջոցով փոխանցում անել իրենց հաշվին:

Նրանք խնդրում են սքանավորել իրենց մոտ եղած QR ծածկագիրը ու այնուհետև գումարային փոխանցում անել:

Հետաքրքրական է, որ մուրացկանները գումար են հավաքում ոչ միայն փոխանցումներից, այլև սքանավորված ամեն մի QR ծածկագրի համար: Տեղի ձեռնարկություններն ամեն մի սքանի համար մեկ դոլարից պակաս գումար են տալիս մուրացկաններին: Ավելի ուշ նրանք հավաքում են մարդկանց տվյալներն ու տեղեկությունը վաճառքում փոքր բիզնեսի ներկայացուցիչներին, որպեսզի նրանք այդ օգտատերերին իրենց գովազդն ուղարկեն:

Հայտնի է, որ այս տարբերակով չինացի մուրացկանները շաբաթական միջինը 685 դոլար են վաստակում:

Աղբյուրը՝ tert.am