«Մի վախեցեք ապրել». հաշմանդամությունը հետ չպահեց նրան իր կոչումից

«Մի վախեցեք ապրել». հաշմանդամությունը հետ չպահեց նրան իր կոչումից Առաջին խմբի հաշմանդամ Սերգեյ Սապոնենկոն ի ծնե տառապել է մանկական ուղեղային կաթվածով: Կարող է թվալ, թե նա ոչ մի հույս չուներ լիարժեք կյանքի, սակայն այն, ինչ ի զորու չէ անել մարդը, ի զորու է առ Աստված հավատքը:

Ապրելով Գոմելում (Բելառուս)՝ նա կարողանում է բանավոր ձևով կրթություն ստանալ, հետո էլ դառնալ քրիստոնյա գրող ու պոետ: Սերգեյը կարողանում է միայն գլուխը շարժել: Եվ հենց գլխով էլ գրում է իր բանաստեղծություններն ու հոդվածները՝ գլխի վրա հագնելով հատուկ օղակ՝ փայտիկով, և դրանով սեղմելով համակարգչի ստեղնաշարը՝ գրի առնում իր ստեղծագործությունները: Այսօր նրա բանաստեղծությունների հիման վրա գրված են բազում երգեր:

Մի քանի տարի առաջ Սերգեյը տեղափոխվում է ԱՄՆ՝ Կալիֆորնիա, որտեղ էլ ամուսնանում է: Այնտեղ նրա սրտում ծնվում է Բելառուս վերադառնալու գաղափարը, սակայն վերադառնալու հատուկ նպատակով՝ հիմնել «Զորությունը տկարության մեջ» առաքելությունը: Այդպիսով նա ուզում էր նման խնդիրներ ունեցող իր հայրենակիցներին օգնել՝ վկայելով Աստծո հետ իր ունեցած ճանապարհի մասին: Ներկայումս նա գտնվում է Գոմելում, որտեղ էլ անցկացնում է տարբեր հանդիպումներ: Վերջերս Հաշմանդամների միջազգային օրվա շրջանակներում նա կազմակերպել էր հանդիպում Մշակույթի տանը, որտեղ էլ հավաքվել էին բավական մեծ թվով մարդիկ: Փառք Տիրոջը՝ Քրիստոսի շնորհած կյանքի զորության համար:

«Մի վախեցեք ապրել». հաշմանդամությունը հետ չպահեց նրան իր կոչումիցԱստված տվեց Սերգեյին գաղափար, դրա հետ միասին եկավ նաև այն իրականացնելու զորությունը և համապատասխան աջակիցներ: Նա ինքը վկայում է.

«Ես շնորհակալ եմ Աստծուց այն բանի համար, որ ինձ տալիս է ոգեշնչում, հնարավորություն՝ գրելու: Առանց Աստծո մի տառ անգամ չէի գրի»:

«Եթե կյանքում չկա երջանկություն, պետք է կյանքից հեռացնել ամեն ավելորդ բան և լցնել այն Քրիստոսով: Ճշմարիտ ուրախությունը միայն Նրա մեջ է»:

«Որքան հեշտ է ապրել, այնքան ավելի դժվար է մեռնել»:

«Աստծո սերն անշահախնդիր է, վեհ է, նրանում չկա եսասիրություն: Աստված սիրում է, որովհետև սիրում է, որովհետև Նա Ինքը Սեր է, այլ ոչ թե՝ որովհետև Իրեն մարդուց ինչ-որ բան պետք է»:

«Աստված սպասում է մեզնից ոչ այնպիսի հավատք, որը հիմնվում է հրաշքների վրա, այլ հավատք, որ հիմնվում է միայն Իր Խոսքի վրա. «Հիսուսն էլ նրան ասաց, եթե նշաններ և հրաշքներ չտեսնեք՝ չեք հավատալ» (Հովհաննես 4.48), «Երանի նրանց, որ չեն տեսել և հավատում են» (Հովհաննես 20.29)»»:

«Վիշտը մեզ դարձնում է ավելի մարդանման: Ոչ ոք չի ուզում հիվանդանալ, կորցնել հարազատներին, դավաճանություն վերապրել, բայց նա, ով չի տառապել, նա չի ապրել:

Մի վախեցեք ապրել»:

Աղբյուրը՝ saponenko.com, christian.by