Մեծ էկրաններ կբարձրանա Պողոս առաքյալի մասին պատմող ֆիլմը

Մեծ էկրաններ կբարձրանա Պողոս առաքյալի մասին պատմող ֆիլմըՀոլիվուդը ևս մեկ աստվածաշնչյան պատմություն է պատրաստվում բարձրացնել մեծ էկրաններ: «Պողոս. Քրիստոսի առաքյալը» ֆիլմի գլխավոր դերում կնկարահանվի Ջեյմս Ֆոլքները, ինչպես նաև ֆիլմում հանդես կգա «Քրիստոսի չարչարանքները» ֆիլմում Քրիստոսի դերակատար Ջեյմս Քեվիզելը, ով կխաղա Ղուկասի դերը. տեղեկացնում է gcshelp.org-ը:

«Ֆիլմը ներկայացնում է Պողոսի կյանքի վերջին ամիսները՝ մինչ նրա մահապատիժը Հռոմի կայսր Ներոնի օրոք»,- նշում է ստուդիայի ղեկավարը:

Կինոյի սցենարիստ Տ. Ջ. Բերդենը նշում է. «Պողոսը քրիստոնյաներին սպանողից վերածվում է նրանց առաջնորդի. ոչ ոք նման բան չէր սպասում: Նրա կյանքը մարմնավորում է «ներումը»՝ հասկացություն, որն անհնարին մի բան է թվում այսօր: Բայց մենք անհուսորեն դրա կարիքն ունենք: Մենք ուրախ ենք՝ աշխատելու աշխարհի կողմից պահանջված այս պատմության ստեղծման վրա»:

Ֆիլմը վարձույթում կհայտնվի 2018թ-ին:

Մեծ էկրաններ կբարձրանա Պողոս առաքյալի մասին պատմող ֆիլմը