Հիսուսն է քո սանդուղքը դեպի լույսը. Չարլզ Սպերջեն

Հիսուսն է քո սանդուղքը դեպի լույսը. Չարլզ Սպերջեն«Այդ երկիրը, որի վրա պառկած ես, ես քեզ եմ տալու և քո սերունդին» (Ծննդոց 28.13):

Չկա Սուրբ Գրքում այնպիսի մի խոստում, որը նախատեսված լինի բացառապես մի մարդու համար: Նրանք բոլորը նախատեսվում են բոլոր հավատացյալների համար:

Եթե դու, ի՛մ եղբայր, կարող ես հավատքով ապավինել մի որևէ խոստումի, իսկ հետո հանգստություն գտնել դրանում, ապա դա, անկասկած, քո խոստումն է: Տվյալ դեպքում մենք տեսնում ենք մարդու, ով տիրել է մի վայր, որում ինքը պառկած էր կամ հանգստանում էր:

Երբ նա գետնի վրա մեկնեց իր հոգնած մարմինը՝ գլխի տակ բարձի փոխարեն քարը դնելով, նա չէր մտածում, որ հենց այդպիսով սեփականության իավունք է ձեռք բերում այդ երկրի նկատմամբ: Եվ համենայն դեպս՝ ամեն բան հենց այդպես էլ եղավ: Նա երազում տեսավ այն հիասքանչ աստիճանը, որը բոլոր ճշմարիտ հավատացյալների համար միացնում է երկիրն ու երկինքը:

Բնականաբար, նա պետք է տիրեր այդ երկիրը սեփականության իրավունքով, որին հպվում էր այդ աստիճանի հիմքը, հակառակ դեպքում՝ նա երբեք չէր հասնի այդ երկնային կապի գագաթին: Աստծո բոլոր խոստումները այո և ամեն են Քրիստոսում: Իսկ քանի որ Նա մերն է, ապա և Նրա կողմից ամեն շնորհված խոստում նույնպես մերն է, եթե միայն մենք ցանկանում ենք ապավինել դրան հաստատ հավատքով:

Ե՛կ, հոգնած մարդ, քո Տիրոջ խոսքերը կիրառիր՝ ինչպես փափուկ բարձ: Պառկիր խաղաղությամբ: Խորհիր միայն Նրա մասին: Հիսուսն է քո սանդուղքը դեպի լույսը:

Նայի՛ր, ահա Աստծո հրեշտակները բարձրանում ու իջնում են դրանով՝ իրականացնելով քո հոգու և քո Աստծո միջև հաղորդակցությունը, և այդ պատճառով հավատա, որ Նրա խոստմունքը քեզ է ուղղված: Եվ դրանում չկա ոչ մի խորշոմություն, եթե այն սեփականացնես հավատքով՝ որ այն արտասանվել է բացառապես քեզ համար: