Հինգ աստվածաշնչյան միջոց՝ գոյատևելու ցանկացած տնտեսության մեջ

Ճգնաժամային տնտեսության մեջ գոյատևելը բարդ խնդիր է ցանկացած բիզնեսի համար:

Վերջին մի քանի տարիների արգելքների հաղթահարումը գրեթե անհնար է թվում, իսկ երբեմն էլ անգամ անհավանական: Բայց ամեն բան հնարավոր է հավատացողին, իսկ ինչ որ անհնար է մարդու համար, հնարավոր է Աստծուն: Փառք Նրան, Աստվածաշնչի  ժամանակով ստուգված, հիմնավորված ճշմարտությունների համար, որոնք ունակ են պահպանելու մեզ նույնպես, ինչպես շատերին մեր նախորդներից: Պահեք դրանք, և դրանք էլ կպահեն ձեզ տնտեսական փորձությունների ժամանակ:

  1. Կյանք՝ ունեցածդ միջոցներով

Ինչպես Հովսեփն է Հին Կտակարանում կարողանում ողջ երկրին օգնել՝ հաղթահարելու սովի յոթ տարիները՝ խնայողություններ անելով առատ հունձքի տարիների ընթացքում (Ծննդոց 41), այդպես էլ մենք պետք է ծրագրենք մեր կյանքն ու բիզնեսը մեր ունեցած միջոցներով: Չնայած բիզնեսի ձեռնարկատերերը փորձառու են իրենց գործում, նրանք հաճախ ի վիճակի չեն լինում ծրագրելու իրենց գործունեությունը, ֆինանսները, ադմինիստրատիվ գործառույթները: Սակայն առանց այս հարցերի լուծման, լավագույն վաճառքները, վերջին հաշվով, անհաջողություն կկրեն: Ձեռնարկատերը, ով հաշվարկում է բիզնեսի պահանջները, ավելի լավ պատրաստված կլինի անակնկալների:

Ամենօրյա ռիսկերը, որ առաջանում են բիզնեսում, պահանջում են վայրկենական լուծում: Երկարատև ռազմավարական որոշումները, ինչպիսիք են՝ նոր գրասենյակի բացումը կամ նոր ուղղության մեկնարկը, պետք է մանրակրկտորեն կշռված լինեն՝ ֆինանսների, աշխատուժի և շուկայի պայմանների տեսանկյունից: Բիզնեսի խելամիտ կառավարումը կօգնի մեզ գոյատևել ցանկացած շուկայական պայմաններում:

  1. Հաշվարկների վարում

«Որովհետև ձեզանից ով է, որ կամենա աշտարակ շինել և առաջ չնստի և ծախսը հաշվի, թե ավարտելու համար բավական բան ունի: Որ մի գուցե երբ որ հիմքը դնի և չկարողանա ավարտել, ամեն տեսնողներն սկսեն ծաղր անել նրան և ասել. թե այս մարդն սկսեց շինել և չկարողացավ ավարտել։ Կամ ո՞ր թագավորն է, որ գնա ուրիշ թագավորի հետ պատերազմ անելու. մի՞թե չի նստի առաջ խորհուրդ անի՝ թե տասը հազարով կարո՞ղ է դեմ կենալ նրան, որ քսան հազարով գալիս է իր վրա» (Ղուկաս 14.28-30):

Դուք կարիք ունեք իմաստության ֆինանսների կառավարման գործում՝ հետագայում կատարելագործվելու համար:

  1. Պարտքի փորձություն

«Ոչ ովի ոչինչ պարտական չմնաք՝ բացի իրար սիրելուց» (Հռոմեացիս 13.8): Չնայած շատ անգամ ձեզ առաջարկում են ֆինանսական լուծում, որը թվում է այդ պահին ամենացանկալի գործարքը, այն հաճախ ձեզ և ձեր բիզնեսի համար վատագույն տարբերակը կարող է լինել: Ձեզ անհրաժեշտ է ինքներդ սովորել կամ մասնագետի օգնությամբ հաստատել, թե որ ծրագիրն է լավագույնը և համոզվել, որ դուք «ավելին չեք ուտում, քան կարող եք մարսել»: Անվիճելի է մեկ բան. ձեր ողջ կյանքի ընթացքում կատարվել են և կատարվելու են վերելքներ և անկումներ: Վարկերից ու պարտքերից խուսափումը, որտեղ դա հնարավոր է, լավագույն երաշխիքն է տնտեսական անկման պայմաններում գոյատևելու:

  1. Ցուցանիշների ըմբռնում

«Եվ Եհովա Աստվածն առավ մարդը և դրեց Եդեմի պարտեզումը, որ նա նրան մշակի և պահի» (Ծննդոց 2.15):

Աստված տվեց մեզ որոշակի բաներ, որպեսզի մենք հոգ տանենք նրանց մասին: Նա դա ուղղակի չի արել և Նա սպասում է, որ մենք իմաստությամբ, խելամտորեն և պատասխանատվությամբ վերաբերվենք մեզ վստահվածին: Անկախ նրանից՝ ձեր բիզնեսը միլիարդ դոլար եկամուտ է բերում, թե դա պարզապես մի գործ է, որը նոր-նոր եք սկսել ձեր տան նկուղում, կենսականորեն կարևոր է սովորել թվեր կարդալը՝ գործի վիճակագրությունը: Ձեռնարկատերը, ով հաջողությամբ կարողանում է կազմել ու կարդալ ֆինանսական հաշվետվություններ, միշտ մի գլուխ բարձր կլինի նրանից, ով չի կարողանում դա անել:

  1. Խորհրդատվություններ

«Խորհուրդ լսիր և խրատ ընդունիր, որ հետին ժամանակումդ իմաստուն լինես: Շատ դիտավորություններ կան մարդիս սրտումը, բայց Տիրոջ խորհուրդը կմնա հաստատ» (Առակաց 19.20-21):

Ինչպես լավ բժշկի ներկայությունն է հիվանդի առողջության համար կարևոր, նույնքան էլ կարևոր է ֆինանսական խորհրդատուի ներկայությունը՝ լրացնելու ֆինանսական «ճեղքերը», իսկ դա էլ կենսականորեն կարևոր է հաջող բիզնեսի համար:

Ջոն Դիլարդ՝ քրիստոնեական խորհրդատու ու հաշվապահ