Դեկտեմբերի 13-ը՝ քրիստոնեության պատմության մեջ

Դեկտեմբերի 13-ը՝ քրիստոնեության պատմության մեջ1913թ-ի այս օրը՝ դեկտեմբերի 13-ին, ընտանիքն ու ընկերները հավաքվել էին Ուեսթոնի բակում՝ ներկա գտնվելու նրա հուղարկավորությանը: Արարողությունը տխուր չէր, այն հաղթական էր: «Փրկության մեծագույն նավապե՛տ, մենք մեծարում ենք Քո փառահեղ անունը…». այս խոսքերով երգչախումբն սկսեց իր ելույթը: «Գերեզմա՛ն, ո՞ւր է քո հաղթանակը, մա՛հ, ո՞ւր է քո խայթոցը». սա հանգուցյալի սիրելի օրհերգերից մեկն էր:

Թեև Գրենվիլ Ուալդգրեյվը մեծահարուստ անգլիացի լորդ էր, սակայն իր պահվածքով և կեցվածքով սովորական մարդու էր նման: Նա բավական հասարակ հագուստ էր կրում (խուսափելով անտեղի մեծարանքից) և բնակվում միջին կարգի բնակարանում (գումար խնայելով ծառայության համար):

Իսկ ի՞նչն էր նրան ստիպում վարվել այսկերպ: Նա «մեծացել էր եկեղեցում». այո՛, ճիշտ է, սակայն նրա երկյուղածությունն ապշեցնում էր բոլորին: Գրենվիլը սիրում էր գիտություն, երաժշտություն, սպորտ. այս առումով գրեթե ոչնչով չէր տարբերվում իր հասակակիցներից:

Ղրիմյան ճակատամարտում, սակայն, նա դեմ հանդիման է կանգնում մահվանը՝ հստակ գիտակցելով, որ Քրիստոսի պահպանությամբ միայն ողջ մնաց: Դեպի Անգլիա տունդարձի ճանապարհին, երբ նրան հարցնում են, թե ինչ է անում  Քրիստոսի համար, նա հասկանում է, որ ինչ-որ բան, այնուամենայնիվ, պակասում է իր կյանքում:

Կարճ ժամանակ անց, հաղթահարելով ամոթի զգացումը, Գրենվիլն ավետարանչական ծառայություններ է ձեռնարկում՝ քարոզելով բոլորին Աստծո Խոսքը: Տեսնելով, որ իր ընկերները բավական սառն են վերաբերվում Փրկության Բարի լուրին` որոշում է ավետարանել չքավորներին: Պատմում էր Հիսուսի մասին Լոնդոնի հետնախորշերում բնակվողներին, և ծախսում իր ունեցվածքը՝ մի շարք ծրագրեր իրականացնելով: Այս ամենն, անշուշտ, հաղթական արթնություն է բերում:

Մեծ դժվարությունների և հիասթափությունների հանդիպելով՝ նա շարունակում էր իր աստվածահաճո գործունեությունը:

Հետագայում Գրենվիլն այցելում է նաև Հնդկաստան, այնուհետ՝ վերադառնում Անգլիա: Մինչ իր մահը, անդադար աշխատում է ու Ավետարանը քարոզում՝ օգնելով մարդկանց ինչով, որ կարող էր: Զարմանալի չէ, որ քրիստոնյաները նրան հանդիպելիս փառք էին տալիս Տիրոջը, քանի որ նա ևս, ինչ-որ կերպ Հիսուսի նման, լինելով բարձրաստիճան այր, մարդկանց շրջանում գործում էր որպես ծառա:

Աղբյուր՝ christianity.com