Թանկարժեք ժամանակ՝ պատրաստվելու հավիտենությանը

Թանկարժեք ժամանակ՝ պատրաստվելու հավիտենությանըԵթե մեր ներսում չունենանք Սուրբ Հոգու զորությունը, ապա չենք ունենա և իշխանություն մեղքի վրա, իսկ դա նշանակում է, որ, այսպես ասած, կոտրվելու ենք ամեն քայլափոխին:

Եթե չհամաձայնենք Սուրբ Հոգու հանդիմանությունների հետ, ապա նաև հասանելի չենք լինի Քրիստոսի համար, որպեսզի սրբվենք Նրա թանկարժեք արյամբ:

Սուրբ Հոգին անդադրում «աշխատավոր» է, և Նա ջանք կթափի այս երկրի վրա, քանի դեռ երկիրը գոյություն ունի: Սուրբ Հոգին մասնակցություն ունի մեր կյանքի ամեն բնագավառում: Նա հիշեցնում է, խրատում, հանդիմանում…, և մենք պետք է շնորհակալ լինենք Նրան, որովհետև այդ բոլոր հանդիմանությունները բժշկում են:

Բայց դրանք բժշկելու են միայն այն դեպքում, եթե մենք ընդունենք դրանք բարենպաստ ժամանակում, քանի դեռ կա հնարավորություն ամեն բան ուղղելու: Քանի դեռ մեզ համար ժամանակը կանգ չի առել:

Այս ամեն ինչի շուրջ խորհելով՝ մի պատմություն հիշեցի: Մեկ անգամ մի մարդ երազ է տեսնում, որ ինքը մի մռայլ տեղում է հայտնվել, որտեղ մարդկանց մեծ բազմություն կա: Այդ մարդը հստակ գիտակցում է, որ այստեղ մեղավորներ են բնակվում: Նրանք բոլորը տառապալից լարվածության մեջ են լինում և փորձում են ինչ-որ բան հիշել: Այդ մարդը, նայելով նրանց անվերջ ու զուր ջանքերին, հետաքրքրվում է, թե ինչ են նրանք ջանում հիշել:

«Երբ երկրի վրա էինք, մենք լսել էինք մի անվան մասին, որում մեզ համար փրկություն կար: Բայց այստեղ մեզնից ոչ ոք չի կարողանում հիշել այդ անունը»,- մտամոլոր դժգոհում են նրանք: «Դա անշուշտ Հիսուս Քրիստոսի անունն է»,- բացականչում է մարդը, բայց այդ պահին հնչում է ամպրոպի ուժգին ձայն, և մեղավորներից ոչ ոք այդպես էլ չի լսում նրա ասած բառերը:

Շնորհակալություն Աստծուն, որ Նա յուրաքանչյուրիս տալիս է թանկարժեք ժամանակ, որպեսզի մենք կարողանանք պատրաստվել հավիտենությանը:

Ալեքսանդր Սեդով