«Սառան` երջանկության փնտրտուքներում» մաս 2-րդ (ֆիլմ)

«Սառան` երջանկության փնտրտուքներում» մաս 2-րդ (ֆիլմ)Շարունակվում է Սառայի կյանքի հուզիչ պատմությունը:

Սառա Ուիթմանի և Ջեյքոբ Ուիթթինգի ամուսնությունից որոշ ժամանակ անց նրանց կյանքում վրա են հասնում դժվար փորձություններ:

Երաշտն ու հրդեհները սպառնում են նրանց ֆերմայի ոչնչացմանը, որը Ջեյքոբը ստեղծել էր տարիներով: Նա չէր կարող թողնել այն հողը, որի վրա ապրել են իր հայրն ու պապը: Սակայն երեխաների համար այդտեղ մնալն ու հասակ առնելն այլևս անհնար էր:

Ամուսիններն ընդունում դժվար մի որոշում. Սառան երեխաների հետ մեկնում է իր հարազատ նահանգ՝ Մեն, մինչև երաշտի ավարտը: Իսկ Ջեյքոբը մնում է ֆերմայում միայնակ` փորձելով պահպանել այն:

Ռեժիսոր` Գլենն Ջորդան:

Դերերում` Գլեն Քլոուզ, Քրիստոֆեր Ուոքեն, Լեքսի Ռենդելլ, Մարգարետ Սոֆի Սթայն, Ջոն Դևրիս, Քրիստոֆեր Դելլ: