Նյու Յորքի ահաբեկչության մեջ կասկածվողը տեղը ընտրել էր սուրբծննդյան պաստառների պատճառով

Նյու Յորքի ահաբեկչության մեջ կասկածվողը տեղը ընտրել էր սուրբծննդյան պասառների պատճառովԱՄՆ Նյու Յորք քաղաքի Մանհեթենի շրջանում ահաբեկչության իրականացման մեջ կասկածվող  Ակայեդ Ուլլան ահաբեկչական գործողության կատարելու համար ընտրել  է քաղաքի կենտրոնում գտնվող գետնանցումը, քանի որ այնտեղ սուրբծննդյան պաստառներ էին կախվել: Այս մասին հաղորդում է New York Post-ը:

Թերթի աղբյուրները  հայտնել են, որ հիվանդանոցում գտնվող Ուլլան այս մասին պատմել է քննիչներին:

The New York Times թերթը գրում է, որ երիտասարդը նաև պատմել է, որ փորձել է գործել ծայրահեղականների օրինակով, որոնք նախկինում մի շարք եվրոպական երկրների սուրբծննդյան շուկաների վրա հարձակումներ են կազմակերպել: Նրանցից մեկը տեղի էր ունեցել Գերմանիայում:

Ուլլան նշել է, որ համաձայն իր ծրագրի՝ ահաբեկչական հարձակումը Սիրիայում և այլ երկրներում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների դիրքերին ԱՄՆ կողմից իրականացված ռմբակոծությունների պատասխանը պետք է դառնար:

Հիշեցնենք, որ պայթյունը որոտացել է ավտոբուսի տերմինալից և մետրոյի Թայմս սքվերի կայարանից ոչ հեռու ստորգետնյա անցումում, տեղական ժամանակով 07:20-ին: Քաղաքի ոստիկանապետը հայտնել է, որ պայթյունի իրականացման մեջ կասկածվում է 27-ամյա Աքայեդ Ուլլան: Նա գործարկել է ինքնաշեն պայթուցիկ սարք, որն ամրացված էր մարմնին:

Ուլլան վիրավորվել է և այժմ հիվանդանոցում է՝ իրավապահների հսկողության ներքո: Նրանից բացի, մարմնական թեթև վնասվածքներ են ստացել 3 մարդ, որոնք պայթյունի վայրին մոտ են եղել:

Աղբյուրը՝ news.am