Կանադայում ապաստան գտած 109 հայ որբերի պատմությունը՝ որպես այդ երկրում հումանիտար օգնության առաջին փորձ ու օրինակ

Կանադայում ապաստան գտած 109 հայ որբերի պատմությունը՝ որպես այդ երկրում հումանիտար օգնության առաջին փորձ ու օրինակ 20-րդ դարի սկզբին Կանադայի իշխանությունները պատմական որոշում ընդունեցին, որով երկրում ապաստան տրամադրվեց Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված 109 հայ որբ տղայի:

Պետության պաշտպանության տակ առնված հայ մանկահասակ տղաների օրինակը դարձավ այդ երկրի պատմության մեջ առաջին լայնամասշտաբ հումանիտար օգնության փորձը և, լինելով օտարերկրացիների ինտեգրման հաջողված նախադեպ, հիմք հանդիսացավ Կանադայի բազմամշակութային հասարակության կառուցման համար:

Ինչպես ներկայացնում է rusarminfo.ru-ն, հայ որբերի առաջին՝ 50 հոգանոց խմբին Կանադան ընդունեց 1923 թվականին, իսկ մեկ տարի անց երկիր ժամանեցին ևս 40 անչափահասներ: Նրանց բոլորին տեղավորեցին Օնտարիո նահանգի Հալթոն Հիլս քաղաքի Ջորջթաուն կոչվող համայնքի ֆերմաներից մեկում, որտեղից էլ ծագում է որբերի այս խմբի՝ հայտնի «ջորջթաունյան տղաները» (Georgetown Boys) անվանումը:

Այստեղ ցեղասպանությունից փրկված որբերը սկսեցին ուսանել տեղի դպրոցում, զբաղվել գյուղատնտեսությամբ ու կամաց-կամաց ինտեգրվել կանադական հասարակությանը:

Ավելի ուշ տեղի դպրոցի ուսուցիչներից մեկի օգնական Արիս Ալեքսանյանի նախաձեռնությամբ տղաները սկսեցին թողարկել «Արարատ» կոչվող տեղեկագիրը, որը տարածվեց Օնտարիո նահանգի սահմաններից դուրս:

Ժամանակի հետ այս պարբերականը վերածվեց հայ որբերի յուրօրինակ օրագրի, որում տեղ գտած պատմությունները, նամակներն ու հիշողությունները հուզեցին ամբողջ Կանադան:

1976 թվականին լույս տեսավ Կանադայի այս առաջին հումանիտար օգնության փորձի մասին պատմող «Ջորջթաունի հայ որբերը» վերնագրով գիրքը, որի հեղինակն էր Ջեք Աբրամյանը՝ Կանադա ժամանած առաջին հայ երեխաներից մեկը:

Կանադայում ապաստան գտած 109 հայ որբերի պատմությունը՝ որպես այդ երկրում հումանիտար օգնության առաջին փորձ ու օրինակ Դրանից ուղիղ 30 տարի անց՝ 2006 թվականին, կանադացի հայտնի մանկական գրող Մարշա Սկրիպուչը հրատարակեց հայ տղաների՝ դեպի Կանադա ճանապարհորդության մասին պատմող ու «Արամի ընտրությունը» վերնագրով պատմվածքը, որը բազմիցս ճանաչվել է տարվա լավագույն մանկական գիրքը Կանադայում:

Կանադայում ապաստան գտած 109 հայ որբերի պատմությունը՝ որպես այդ երկրում հումանիտար օգնության առաջին փորձ ու օրինակ 2008 թվականին այս պատմվածքի հիման վրա ներկայացում բեմադրեց Ջոն Էլիոթի թատրոնը, մեկ տարի անց Վաշինգտոնում Ջոն Քենեդիի անվան կատարողական արվեստի կենտրոնը ներկայացրեց «Ջորջթաունի տղաները» մյուզիքլը:

Այսօր ջորջթաունյան ֆերմայի պատերից մեկին իրենց տեղն են զբաղեցնում հուշատախտակներ, որոնք տեղադրվել են ի հիշատակ Կանադայում ապաստան գտած առաջին հայ որբերի:

Աղբյուրը՝ tert.am