«Տերը հոգս է անում ինձ համար». աստվածաշնչյան համարներ

«Սրա համար ասում եմ ձեզ. հոգս մի՛ արեք ձեր կյանքի համար, թե ինչ պիտի ուտեք և ինչ պիտի խմեք. և ո՛չ ձեր մարմնի համար՝ թե ինչ պիտի հագնեք, չէ՞ որ կյանքը ավելի է կերակուրիցը, և մարմինը՝ հագուստիցը» (Մաթևոս 6.25):

«Ուրեմն էգուցվա համար հոգս մի՛ արեք, որովհետև էգուցվա օրն իր համար հոգս կանի. օրվա համար բավական է իր նեղությունը» (Մաթևոս 6.34):

«Բայց երբ որ մատնեն ձեզ, հոգս մի արեք՝ թե ինչպես կամ ինչ պիտի խոսեք, որովհետև նույն ժամումը կտրվի ձեզ ինչ որ պիտի խոսեք» (Մաթևոս 10.19):

«Ոչինչ հոգս մի արեք, այլ ամեն բանում աղոթքով և աղաչանքով և գոհությունով՝ ձեր խնդրվածքները թող հայտնի լինեն Աստծուն» (Փիլիպպեցիս 4.6):

«Ձեր բոլոր հոգսը նրա վրա գցեցեք, որովհետև նա հոգս է անում ձեզ համար» (Ա Պետրոս 5.7):

«Բայց ես խեղճ եմ և աղքատ. Տերը հոգս է անում ինձ համար. իմ օգնությունն ու փրկությունը դու ես, ով իմ Աստված, մի ուշացիր» (Սաղմոս 40.17):

«Քո հոգսն Աստծո վրա գցիր, և նա խնամք կանի քեզ. նա թող չի տա, որ արդարը հավիտյան շարժվի տեղիցը» (Սաղմոս 55.22):