Հնդկաստանում ձերբակալված քրիստոնյաները ապաշխարության են բերել բանտարկյալներին

Վեց քրիստոնյա հնդկական Ջարկխանդ նահանգում, որ մեկ ամիս շարունակ բանտում են գտնվել՝ մի հնդիկ կնոջ համար աղոթելու «մեղադրանքով», հավատքի են բերել այլ բանտարկյալների՝ բանտում նրանց հետ կիսվելով Ավետարանով. տեղեկացնում է cnl.news-ը:

Տեղական աղբյուրները Morning Star News-ին հայտնել են, որ Գոսրա գյուղում սեպտեմբերին ոստիկանությունը ձերբակալել է վեց քրիստոնյայի, երբ տեղական ծայրահեղականները հարձակվել են նրանց վրա՝ տեղացի հնդիկ տղամարդու տուն մեկնելու ճանապարհին՝ վերջինիս հիվանդ կնոջ համար աղոթելու նպատակով:

Հրատարակությունում ասել են, որ փոխարենը ձերբակալելու այն ծայրահեղական բնակիչներին, ովքեր հարձակվել են աղոթող քրիստոնյաների վրա, իշխանությունները մեղադրել են քրիստոնյաներին՝ հինդուիզմը վիրավորելու և «կաստաների միջև թշնամություն սերմանելու» մեջ: Երկու մեղադրանքների դեպքում պատժամիջոցը մինչև երեք տարի ազատազրկումն է:

Ի լրացում բանտարկելուն՝ ոստիկանները ծեծել են երկու քրիստոնյայի՝ 25-ամյա Սաջանա Մաջիին և 20-ամյա Կալենդերա Մաջիին:

35-ամյա Դասրաթ Կարկետան, ով նույնպես ձերբակալված քրիստոնյաներից է, հաստատել է Morning Star News-ի ունեցած տեղեկությունը, որ ոստիկանները ծեծի են ենթարկել իրենց:

Իրենց ձերբակալության օրը հիշելով՝ նա պատմել է, որ տեղացի Բիխրու Մայջին իրեն և մի խումբ քրիստոնյաների հրավիրել էր իր կնոջ համար աղոթելու, որովհետև լսել էր իր վկայությունը այն մասին, թե ինչպես է նա հաղթել քաղցկեղն ու դարձել Քրիստոսին:

Չնայած որ Մայջին քրիստոնյա չէ, զեկույցում ասվում է, որ նա պարբերաբար հրավիրել է քրիստոնյաներին՝ իր կնոջ համար աղոթելու՝ համարելով, որ «աղոթքը կարող է բժշկել նրան»:

«Ոստիկանները մեզ հնարավորություն չտվեցին խոսելու: Եթե նրանք հարցնեին, մենք կկարողանայինք բացատրել, թե ինչ է կատարվել, բայց նրանք չարեցին դա»,- ասել է Կարկետան:

Կարկետան բացատրել է, որ իրենք մեկ ամիս անցկացրել են բանտում, մինչև որ գրավի դիմաց իրենց բաց են թողել: Բանտում լինելու ժամանակ նա և մյուս ձերբակալված քրիստոնյաները Աստվածաշունչ են կարդացել, աղոթել, երկրպագել Աստծուն ու քարոզել բանտարկյալներին:

«Մենք կիսվում էինք Ավետարանով մյուս բանտարկյալների հետ բանտում: Շատերը եկան Քրիստոսին: Մենք զգում էինք, որ Աստված օգտագործում է մեզ՝ Իր աշխատանքի համար, ուստի մենք երջանիկ էինք»:

Այս վեց քրիստոնյաները, ովքեր ձերբակալվեցին Գորա գյուղում, միայնակ չեն իրենց հետապնդումներում: Հնդկաստանը զգաղեցնում է 15-րդ տեղը քրիստոնյաների հետապնդման մակարդակով՝ ըստ «Բաց դռներ» կազմակերպության 2017թ-ի տեղեկությունների:

«Քանի դեռ անհանդուրժողականության մակարդակը շարունակում է աճել, քրիստոնյաները պարբերաբար ենթարկվում են ծայրահեղականների հարձակումներին»,- ասված է կազմակերպության զեկույցում: