Դեկտեմբերի 11-ը՝ քրիստոնեության պատմության մեջ

Դեկտեմբերի 11-ը՝ քրիստոնեության պատմության մեջՈ՞րն է եկեղեցին ղեկավարելու լավագույն ձևը… Արդյոք հարկավո՞ր են եպիսկոպոսներ, ովքեր ծառայում են նվիրապետական սկզբունքով: Գուցե յուրաքանչյուր միաբանություն պետք է անկախ գործունեությո՞ւն ծավալի: Այս և այլ նմանօրինակ հարցերի շուրջ բուռն քննարկումներ էին ընթանում 17-րդ դարի Անգլիայում: 1640թ-ի այս օրը՝ դեկտեմբերի 11-ին, Լոնդոնի բնակչությունը 15.000 ստորագրությամբ հանրագիր է ներկայացնում խորհրդարանին: Այն ենթադրում էր գոյություն ունեցող եկեղեցական նվիրապետության տապալումը:

Հանրագիրը բազում փաստարկներ էր ներկայացնում: Ներառված կետերից մեկը վերաբերում էր «ծառայողների փոքրոգությանը»՝ Աստծո Խոսքը քարոզելիս: Իսկ այդպես էին նրանք վարվում, որպեսզի չառաջացնեն վերադասների դժգոհությունը. դա վերաբերում էր այնպիսի դրույթների, ինչպիսիք են օրինակ՝ նախախնամության վարդապետությունը, ձրի շնորհը և այլն»:

Երբ թագավորի կողմից եպիսկոպոսների նշանակումը չեղյալ է հայտարարվում, մի շարք տեսակետներ են սկսում առաջ քաշվել: Ոմանք ցանկանում էին պետական եկեղեցի ունենալ՝ իր հանձնաժողովով, որ կընտրեր խորհրդարանը: Շատերն էլ հավանում էին շոտլանդական երիցական կարգը: Մյուսներն՝ անկախ եկեղեցի՝ իր առանձին համայնքով:

Իսկ արդյունքը լինում է այն, որ առաջարկվող օրինագիծը չի ընդունվում և Անգլիայի եպիսկոպոսական խորհուրդը մնում է իր նախկին տեղում:

Աղբյուր՝ christianity.com