Ո՞ւմ լուսավորած ճանապարհով ենք մենք ընթանում

Ո՞ւմ լուսավորած ճանապարհով ենք մենք ընթանում«Ով Հակոբի տուն, եկեք և գնանք Տիրոջ լուսովը» (Եսայի 2.5)։

Ո՜վ Աստծո ժողովուրդ, եկե՛ք առաջ ընթանանք մեր Տեր Աստծո լույսով: Ի՞նչ լույս է, որ լուսավորում է մեր կյանքի ուղին: Ո՞ւմ լուսավորած ճանապարհով ենք մենք ընթանում:

Մեր ուղիները կարող են լուսավորել կյանքի տարբեր փիլիսոփայություններն ու դաստիարակությունները, ընդունված հայրենական ավանդություններն ու տարբեր՝ շրջապատների թողած ազդեցությունները, կրոնական սեփական թյուր ընկալումները և անգամ մեզ շատ հարազատ ու թանկ մարդկանց խորհուրդները:

Ի՞նչ լույս է, որ լուսավորում է մեր կյանքի ուղին: Ո՞ւմ լուսավորած ճանապարհով ենք մենք ընթանում:

Միայն մեկ Լույս կա, որ եկավ աշխարհ՝ մեզ լուսավորելու և դեպի Հայրը՝ մեզ փրկող Տերն առաջնորդելու համար: Արդյոք մենք մեր ապրելակերպն ու գործերը համապատասխանեցնո՞ւմ ենք Տեր Հիսուս Քրիստոսի ուսուցումներին: Արդյոք մենք՝ հավատացյալներս, մեր կյանքի մեծագույն փափագը դարձրե՞լ ենք Աստծո կամքն այս երկրի վրա իրագործելը: Արդյոք Նրա լո՞ւյսն է մեր ուղին լուսավորում:

Ո՜վ Աստծո ժողովուրդ, եկե՛ք մերժենք բոլոր սուտ ճանապարհները և առաջ ընթանանք միայն մեր Տեր Աստծո անսխալ լույսով:

Տեր Հիսուսի անունով Նրա բերած լույսն ընդունելու իմաստություն և Նրա ճանապարհի մեջ հարատևելու հաստատակամություն եմ հռչակում այս գրառումը ընթերցողների ու տարածողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան