Դեկտեմբերի 8-ը՝ քրիստոնեության պատմության մեջ

Դեկտեմբերի 8-ը՝ քրիստոնեության պատմության մեջՌոուզ Լեթրոփն իր ողջ խնայողությունները ծախսել էր բժշկվելու անհույս փնտրտուքներում: Միայնակ և անօգնական` նա հայտնվել էր խղճալի ու մահամերձ վիճակում:

Երիտասարդ այս կինն անդադար արտասվում էր նյույորքյան իր բնակարանում: Նրա միակ երեխան` Ֆրենսին, մահացել էր 5 տարեկանում. ավելի ուշ ընտանիքը կազմալուծվել էր ամուսնու հարբեցողության պատճառով:

Սակայն Ռոուզը ծնկի է իջնում և աղոթում` դիմելով Աստծուն. «Տե՜ր, օգնի´ր ինձ, զորացրո՛ւ, որպեսզի կարողանամ ուրիշներին աջակից լինել»:
«Այդ պահին, կարծես, մի կրակ բոցավառվեց իմ սրտում, որ անմար է մինչ այսօր»,- հետագայում գրում է նա: Ռոուզն իր մտքում սկսում է ծրագրեր մշակել՝ փոքր ու աղքատիկ սենյակներ վարձել և հոգ տանել հիվանդ ու տնանկ կանանց համար:

Ռոուզը գրեթե ոչինչ չգիտեր իր հիվանդության` քաղցկեղի մասին: Կամավորական աշխատանքի անցնելով բուժարանում՝ նա աստիճանաբար հաղթահարում է սրտաճմլիկ  տեսարանների հանդեպ վախը: Շատերը զարմանում էին, թե ինչու է Ռոուզ Լեթրոփն ընտրել նման ուղի, սակայն նա ուշադրություն չէր դարձնում այդ խոսքերին և շարունակում էր իր գործունեությունը:

Ռոուզը հիմնում է իր առաջին «օգնության տունը» մի լքված բնակարանում: Փողոցն աղմկոտ էր, աշխատանքը` հոգնեցուցիչ: Սակայն խոնարհությամբ և նվիրումով նախաձեռնած ծառայությունը մեծագույն պտուղներ է տալիս հետագայում:

1900թ-ի այս օրը` դեկտեմբերի 8-ին, հավատակիցների համատեղ ջանքերով հիմնվում է  Լիմայի Սբ Ռոուզի Դոմինիկյան միաբանությունը:

Աղբյուր` christianity.com