Արդյոք բոլո՞րն ունեն Սուրբ Հոգի

Անհնար է քրիստոնյա լինել առանց Սուրբ Հոգու: Այդ պատճառով Հիսուսն ասում է Իր աշակերտներին. «Բայց ես ճշմարտությունն եմ ասում ձեզ, թե լավ է ձեզ համար, որ ես գնամ, որովհետև եթե չգնամ, Մխիթարիչը չի գա ձեզ մոտ, բայց եթե գնամ՝ նրան կուղարկեմ ձեզ մոտ» (Հովհաննես 16.7):

Աստված-Հայրը ուղարկում է Իր միածին Որդուն՝ փրկելու մեզ, որովհետև Նա սիրում է մեզ: Աստծո Որդին տառապեց ու մահացավ խաչի վրա մեր մեղքերի համար: Եվ Սուրբ Հոգին Քրիստոսի հանդեպ հավատքի միջոցով մարդկանց բերում է Արարչի հետ փոխհարաբերությունների մեջ: Նա բնակվում է յուրաքանչյուրի մեջ, ով ընդունում է Հիսուսին՝ որպես Աստծո և Իր Փրկչի:

Արդյոք ամեն մեկն ունի՞ Սուրբ Հոգի. այս հարցի պատասխանը գրի է առնված Աստվածաշնչում.

Պողոս առաքյալը գրում է Եփեսոսի հավատացյալներին. «Որ նրանում և դուք հուսացաք, երբ որ ճշմարտության խոսքը լսեցիք՝ ձեր փրկության ավետարանը, որին էլ երբ որ հավատացիք՝ խոստմունքի Սուրբ Հոգովը կնքվեցաք։ Որ մեր ժառանգության գրավն է, մինչև ստացվածքի փրկությունը, նրա փառացը գովասանքի համար» (Եփեսացիս 1.13-14):

Այդ «գրավը» տրվում է միայն նրանց, ովքեր ընդունել են Հիսուսին՝ որպես Փրկչի: Անհավատները չեն ստացել մեղքերի ներում և, հետևաբար, Սուրբ Հոգի, որպես գրավ:

Երբ Պողոսը զգուշացնում է Գաղատիայի եկեղեցուն՝ չհրապուրվելու օրենքով, նա գրում է. «Այս միայն կամենում եմ սովորել ձեզանից. օրենքի գործերի՞ցն ընդունեցիք Հոգին՝ թե՞ հավատքի լսելուցը» (Գաղատացիս 3.2): Ակնհայտ է, որ նրանք ստացան Սուրբ Հոգին հենց այն պահին, երբ դարձի եկան, հավատացին բարի լուրին Քրիստոսի փրկության ու հավատքի մասին:

Կորնթոսի եկեղեցուն էլ Պողոսը գրում է. «Կամ թե չգիտե՞ք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, որ ձեզանում է, որ նրան Աստվածանից ունեք. և ձերինը չեք» (Ա Կորնթացիս 6.19-20):

Այդ պատճառով, եթե ցանկանում եք ճշմարտությունն իմանալ, դուք կարիք ունեք Սուրբ Հոգու, Ով կսովորեցնի ձեզ: Նա ուղղորդում է հավատացյալներին, երբ մենք խորասուզվում ենք Աստծո Խոսքի մեջ և խորհում դրա մասին: Հիշեք՝ Սուրբ Հոգին Անձ է, Ով ոգեշնչել է Աստվածաշունչը գրելու. «Ամեն գիրք Աստվածաշունչ է» (Բ Տիմոթեոս 3.16):

Դուք չեք կարող Սուրբ Հոգով լցվել, եթե Սուրբ Հոգին արդեն բնակված չէ ձեր ներսում: Եթե դուք պատրաստվում եք բաժակի մեջ ջուր լցնել, ապա այն կողքը չէիք լցնելու, այլ հենց բաժակի մեջ: Այդպես էլ ձեր հոգին կարող է «կենդանի ջրով» լցված լինել (Հովհաննես 7.37):

Հիշենք, որ քրիստոնեական կյանքը միատոն չէ, փոփոխական է: Այդ պատճառով կարևոր է, որ մենք գտնվենք Աստվածային շնորհի թարմացնող շատրվանի ներքո, որպեսզի մնանք Սուրբ Հոգով լցված: Եթե մենք հեռանում ենք Աստծո սիրուց և հրամաններից, Սուրբ Հոգու հեղեղը մեր ներսում լռում է: Այդպիսով մենք կորցնում ենք խաղաղությունն ու ուրախությունը Աստծո մեջ:

Սուրբ Հոգին պահպանում է մեր սիրտն ու միտքը, երբ մենք խորհում ենք այն բաների մասին, որոնք հաճելի են Աստծուն: Այն պահին, երբ մենք կենտրոնանում ենք սխալի վրա, մենք անտեսում ենք Սուրբ Հոգուն:

Նույնը կատարվում է, երբ մեր խոսքն անօգուտ է: Ահա թե ինչու է Պողոսը գրում. «Ոչ մի գեշ խոսք դուրս չգա ձեր բերանից» (Եփեսացիս 4.29):

Քանզի Սուրբ Հոգին կատարելապես սուրբ է, մի՞թե Նա չի զգում իրեն անտեսված, երբ մեր մտքերը անմաքուր են, իսկ խոսքը՝ անվայելուչ:

Ահա թե ինչու Սուրբ Գիրքը սովորեցնում է. «Ամեն դառնություն և բարկություն և սրտմտություն և աղաղակ և հայհոյություն թող վեր առնվի ձեզանից՝ ամեն չարության հետ»  և դրանից առաջ «Մի տրտմեցնեք Աստծո Սուրբ Հոգին, որով կնքվեցաք փրկության օրվա համար» (Եփեսացիս 4.31,32):

Այն քրիստոնյան, ով բարկացկոտ է ու հայհոյախոս, երբեք չի կարող վերապրել Սուրբ Հոգու լիությունը: Այս անհնազանդությունը թույլ չի տա մեզ վայեյելու մեր հոգում Սուրբ Հոգու հզոր ներկայությունը:

Բայց երբ դավանում ենք մեր մեղքերն Աստծո առջև և իրար առջև, այդ բեռը վեր է առնվում մեզնից, և մենք կրկին կարողանում ենք վերապրել Սուրբ Հոգու լիությունը ուրախության մեջ:

Այսպիսով, եթե քրիստոնյա լինելով հանդերձ՝ հնարավոր է անտեսել ու չհնազանդվել Հոգուն, ուրեմն արդյոք Սուրբ Հոգին բնակվո՞ւմ է յուրաքանչյուր մարդու մեջ: Պատասխանն է՝ ո՛չ: Նա բնակվում է նրանցում, ովքեր վստահում են Քրիստոսին՝ որպես Փրկչի: Եթե Սուրբ Հոգին ապրեր բոլորի մեջ, ապա բոլորն աշխարհում քրիստոնյաներ կլինեին: Ցավոք սրտի, ամեն բան այլ կերպ է:

Դեն Դելզել