Նայել կյանքին գորշ ակնոցով կամ…

Նայել կյանքին գործ ակնոցով կամ...Երբեմն մենք գորշ ակնոցով ենք նայում կյանքին, մեզ շրջապատող մարդկանց և իրավիճակներին։ Այդ ակնոցի վրա գորշ գույնով գրված է. «Դու տառապում ես, դու մենակ ես, ամեն բան վատ է, հույս չկա, մարդիկ քեզ չեն հասկանում, քեզ մոտ ոչինչ չի ստացվի…»:

Դրա շրջանակներին դաջված է. «վախ, տրտմություն, հիվանդություն, կարիք, միայնություն, ձանձրույթ…»:

Այն թույլ չի տալիս տեսնել մեր կյանքի կենտրոնական պողոտայում ջերմացնող, վառ գույներով կառուցված անձեռագործ ծիածանը ու այդ ծիածանի Ճարտարապետին, Նրանից բխող կենարար լույսը, որը գեղեցիկ այգիներ է աճեցնում մեր առջև, և այն հրաշալի մարդկանց որոնք սիրում են մեզ։

Եկե՛ք հանենք ու մի կողմ շպրտենք այդ ակնոցը և թույլ չտանք, որ այն խաբի մեզ…

Լևոն Մարգարյան