Մեզ համար սա ավետարանական պարտավորություն է. Հռոմի Պապ

Մեզ համար սա ավետարանական պարտավորություն է. Հռոմի ՊապՎատիկանում օրերս պատարագի ժամանակ Հռոմի Պապը հյուրընկալել էր անտունների ու գործազուրկների՝ որպես պատվավոր հյուրերի. գրում է cnl.news-ը:

Ֆրանցիսկոս Պապը պատարագին ծառայություն է անցկացրել՝ Կարիքավորների համաշխարհային առաջին օրվա առիթով, որը սահմանվել է մեկ նպատակով. գրավել 1,2 միլիարդ կաթոլիկների ուշադրությունը կարիքավորների վրա:

Կամավորները, ովքեր միացել էին տարբեր բարեգործական կազմակերպություններից, իրենց հետ Սուրբ Պետրոսի տաճար էին բերել մոտ 7 հազար կարիքավոր մարդկանց:

Նրանցից մոտ 1500-ը ճաշել են Հռոմի Պապի հետ միասին մեծ դահլիճում, իսկ մնացածներին կերակրել են մոտակայքում գտնվող սեմինարիաներում:

«Եթե այս աշխարհի աչքերում նրանք քիչ նշանակություն ունեն, ապա մեզ համար ճանապարհ են բացում դեպի երկինք: Մեզ համար սա ավետարանական պարտավորություն է՝ հոգ տանել նրանց մասին: Աստված չի հարցնելու մեզ՝ արդյոք մենք զգո՞ւմ էինք բարեպաշտի սրտացավություն: Նա կհարցնի՝ արդյոք մենք ինչ-որ բարի գործ արե՞լ ենք,- նշել է Հռոմի Պապը՝ անտարբերությունը որպես անգործության մեղք առանձնացնելով:- Երբ մենք երես ենք թեքում կարիքավոր եղբորից կամ քրոջից, երբ մենք զարմանում ենք չարության վրա, բայց ոչինչ չենք անում՝ դա մեղք է»:

Հավելենք նաև, որ կարիքավորների համար ճաշացանկը ընտրվել էր Սերխիո Դուսինի կողմից, ով նույն շեֆ-խոհարարն է, որ կերակուր է պատրաստում Վատիկանում անցկացվող համաժողովների բարձր դասի մարդկանց համար: