Ի՞նչն է խոսում քրիստոնեական հասունության մասին

Ի՞նչն է խոսում քրիստոնեական հասունության մասինՀասունությունը սկսվում է սխալ ռեակցիայի զսպումից, երբ քեզ ցավ են պատճառում կամ անարդար վարվում: Մենք ուղղակի պետք է աշխատենք մեր հպարտության վրա, որպեսզի այն աստիճանաբար կորչի մեր բնավորությունից:

«Չարի փոխարեն չար չհատուցանեք, կամ բամբասանքի փոխարեն բամբասանք. այլ ընդհակառակն օրհնեցեք՝ գիտենալով, որ իսկ սրա մեջ կանչվեցիք, որ օրհնությունը ժառանգեք» (Ա Պետրոս 3.9):

Մենք կանչված ենք՝ Աստծուց օրհնություններ ստանալու: Սա միանշանակ է: Սակայն մենք չենք ստանա դրանք, քանի դեռ չենք հասել որոշակի հասունության: Եվ երևի թե ամենակարևորը, որ մեզ պետք է ձեռք բերել, ներսի խոնարհությունն է, որը կդրսևորվի զսպվածությամբ:

Առաջինը, որ ինձ հետաքրքրեց այս Խոսքում, փոխկապակցվածությունն էր երկու տեսակի  օրհնությունների միջև՝ օրհնության, որը մենք պետք է ժառանգենք, և օրհնության, որը մենք պետք է դրսևորենք նրանց հանդեպ, ովքեր մեզ չեն սիրում և նյարդայնացնում են: Ավելին՝ մենք չպետք է չարությամբ պատասխանենք նրանց, ինքներս չվատաբանենք: Մենք պետք է հասկանանք, որ մեր կողմից դրսևորվող օրհնությունը բանալին է այն երկնային գանձարանի, որը կտա մեզ օրհնություն: Ուստի հարցը, թե «ով է ում պարտք օրհնություն», հանված է օրակարգից:

Եթե մենք ուզում ենք օրհնված լինել, պետք է օրհնենք: Սկզբում մենք բացում ենք մեր սիրտը՝ թշնամիներին ու հակառակորդներին օրհնելու համար, հետո Աստված բացում է Իր օրհնությունները մեզ համար:

Միայն շնորհն է անպայմանական, միայն փրկությունն է անվճար: Ավելի ճիշտ՝ անվճար չէ, այլ դրա փոխարեն Հիսուսն է վճարել՝ տալով Իր կյանքը: Իսկ մնացած ամեն բան՝ օրհնություն, կոչում, օծություն, ամենը պահանջում են մեր հասունությունն ու նվիրվածությունը, խոնարհությունն ու հնազանդությունը:

Ալեքսանդր Վելիչկո