Դժվար օրերն անխուսափելի են. 3 խորհուրդ

Դժվար օրերն անխուսափելի են. 3 խորհուրդՆորից դժվար օր: Դուք անգամ չեք պատկերացնում, թե որքան եմ ես ձեզ հասկանում: Մի՞թե ամեն բան հիասքանչ չէր լինի, եթե կյանքը մի փոքր հեշտ լիներ: Բայց ճշմարտությունը նրանում է, որ դժվար օրերը անխուսափելի են: Եվ ահա իմ խորհուրդները, թե ինչպես վերապրել դրանք.

  1. Աղոթք

Ես չեմ պատկերացնում, թե որտեղ կլինեի հիմա, եթե աղոթքը չլիներ: Իմ ողջ օրվա ընթացքում ես փնտրում եմ Աստծուն՝ խնդրելով Նրանից զորություն, իմաստություն և համբերություն:

Ես նաև խնդրում եմ ընկերներիս աղոթել ինձ համար: Ունեմ ընկերների որոշակի շրջան, որոնց դիմում եմ ինձ համար աղոթելու խնդրանքով: Ես գրում եմ նրանց. «Աղոթե՛ք ինձ համար, խնդրո՜ւմ եմ», և ինձ համար մեծ պատիվ է, երբ նրանք էլ նույնն են ինձ խնդրում: Աղոթքը և մեր գալը Աստծո երեսի առջև կարող են ծայրահեղ կերպով փոխել գործերի ընթացքը:

  1. Տեսիլք

Նախկինում ես մտածում էի, թե դժվար օրերը միայն ինձ մոտ են: Երբ իմ առջև ձևավորվում էր լվացքի մի ամբողջ սար, երեխաները հիվանդանում էին, ես ինձ զգում էի ինչպես նավաբեկություն ապրող մի նավ: Դժվար օրերի իմ տեսիլքը փոխվեց միայն այն ժամանակ, երբ ես սկսեցի լայնացնել իմ հավատքի սահմանները՝ գնալով Աստծո կամքի ճանապարհով և ուշադրություն դարձնելով նրանց վրա, ովքեր կարիքի մեջ են:

Երբ անտեսում եմ Աստծո Խոսքը, միշտ հանդիպում եմ անախորժությունների ու վեճերի, որտեղ անգամ ինքս էլ կարող եմ վիրավորողի դերում հայտնվել: Բայց երբ կենտրոնանում եմ Տիրոջ խոստումների վրա, տալիս եմ, նվիրում եմ սեր, ծառայում եմ իմ շրջապատին, սկսում եմ մեկ այլ տեսանկյունից նայել իմ կյանքին: Եվ այն, ինչ ես նախկինում տեսնում էի՝ որպես անանցանելի դժվարություններ, հիմա թվում է ընդամենը աննշան անհարմարություն:

  1. Նպատակ

Միշտ կարծում էի, թե իմ կյանքի նպատակը բարություն անելն է, ճիշտ ու բարեպաշտ կյանքով ապրելը և փոխելը աշխարհն իմ շուրջը: Բայց որքան ավելի եմ հետևում Քրիստոսին, այնքան ավելի եմ հասկանում. իմ առաքելությունը բարօրության որոնման մեջ չէ:

Երկրի վրա իմ հանձնարարականը՝ Աստծուն հետևելն է, Բարի Լուրը տարածելը և լիակատար կերպով կախված լինելը Հիսուսից ամեն քայլափոխին: Երբ հայացքս Նրան եմ բարձրացնում և խորհում Նրա զարմանահրաշ ծրագրերի մասին, ամենօրյա կարիքների մասին վերապրումները փոքրանում են իմ աչքերում:

Այո, դժվար օրերը դեռևս շարունակում են գալ իմ կյանքի մեջ: Այո, ես երբեմն մանրուքների պատճառով նորից հիասթափվում եմ: Այնուամենայնիվ, Նրան որոնելը և Նրան սիրելով՝ այլ կարիքի մեջ եղող մարդկանց օգնելը՝ հասկանալով, որ դա Աստծո նպատակն է ինձ համար, նշանակալիորեն բարելավում են իրավիճակը: Երբ ես խնդրեցի Աստծուն՝ ցույց տալ իմ սիրտը, Նա պատասխանեց, և ես տեսա իմ կոտրված սիրտը:

Բայց կոտրված սիրտը վատ բան չէ: Ընդհակառակը, այն օգնում է գիտակցել, թե որքան շատ բան է Աստված արել ինձ համար իմ կյանքում, և որքան շնորհակալ ես պետք է լինեմ Նրան: Եվ դա հենց այն է, ինչն ամրապնդում է ինձ իմ դժվար օրերում:

Թրիշա Գոյեր