Դեկտեմբերի 7-ը՝ քրիստոնեության պատմության մեջ

Դեկտեմբերի 7-ը՝ քրիստոնեության պատմության մեջ1875թ-ի այս օրը` դեկտեմբերի 7-ին, «Deutschland» նավը ենթարկվում է նավաբեկության, սակայն բարեբախտաբար, ուղևորների մի մասին հաջողվում է փրկվել: Այս միջադեպը ճիզվիտական բանաստեղծ Ջերարդ Մենլի Հոփկինսին հուշում է` երկարաշունչ մի բանաստեղծություն գրելու:

Նավը բավական երկար ճանապարհ էր անցել` փորձելով հաղթահարել ամեն տեսակ ծանծաղուտները, դժվարություններն ու փոթորիկները: Բարեբախտաբար այն բավականաչափ նավակներ ուներ: Սակայն դա նույնպես հարցի լուծում չէր… Փոթորկալից եղանակին նավակների՝ ջրի վրա իջեցնելու փորձերը ևս ձախողվում են: Իսկ եղանակը շարունակում էր սաստկանալ` կոտրելով փրկվելու աննշույլ հույսն անգամ…

Ուղևորները, որոնց մեծ մասը գերամանացիներ էին, հուսահատության մեջ էին: Շատերը մահանում էին կես ճանապարհին` չդիմանալով սառնաշունչ եղանակին:

Նավի աղետալի ազդանշաններին ոչ մի պատասխան չէր հնչում: Սա գերմանացիների և բրիտանացիների միջև պատերազմի հիմնական պատճառներից է: Իրականում ոչ ոք 20 մղոն հեռավորության վրա չէր էլ տեսել ազդանշանը:

Ի վերջո, մի ձգափոկով հնարավոր է լինում փրկել մնացածներին:

Հաջորդիվ նրանց մասին գրում են հայտնի ամսագրերում: Իսկ Հոփկինսը մի բանաստեղծություն է գրում այդ առիթով` «Deutschland-ի կործանումը», որը պատմություն է 5 կուսակրոնի մասին: Նրանք մնում են ներքևում, որովհետև բավականաչափ սենյակ չկար տախտակամածին: Նրանք «դիմավորում» են մահվանը՝ միմյանց ձեռք բռնած և մինչև վերջին շունչն աղոթելով:

Իր բանաստեղծության մեջ Հոփկինսը նաև նկարագրել է այդ անձանց «մուտքը» դեպի երկինք:

Աղբյուր` christianity.com