Սկիզբը. Աստվածաշնչյան համարներ

Սկիզբը. Աստվածաշնչյան համարներ«Եթե դու կանուխ դեպի Աստված դառնաս և Ամենակարողին աղաչես, եթե դու մաքուր և ուղիղ լինես, նա այն ժամանակ անպատճառ կզարթնի քեզ համար և կապահովեցնի քո արդարության բնակարանը. թեպետև քո սկիզբը պստիկ լինի, քո վերջը շատ կմեծանա» (Հոբ 8.5-7):

«Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է. բարի խոհեմություն է ամենի համար, որ անում են նրան. նրա օրհնությունը մնում է հավիտյան» (Սաղմոս 111.10):

«Իմաստության սկիզբը Տիրոջ վախն է. միայն հիմարները կանարգեն իմաստությունը և խրատը» (Առակաց 1.7):

«Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, և Ամենասուրբին ճանաչելը հանճար» (Առակաց 9.10):

«Ջրի արձակման նման է կռվի սկիզբը, բայց վեճը չբորբոքված դու ետ քաշվիր» (Առակաց 17.14):

«Ես եմ Ալֆան և Օմեգան [սկիզբը և վերջը] ասում է Տերը, նա որ է և որ էր և որ գալու է, Ամենակալը» (Հայտնություն 1.8):

«Եվ ինձ ասաց. Եղավ, ես եմ Ալֆան և Օմեգան. սկիզբը և վերջը. ես ձրի կտամ ծարավին կյանքի ջրի աղբյուրիցը» (Հայտնություն 21.6):