Սիրենք ոչ թե մեր հասկացողության չափով, այլ Նրա

Սիրենք ոչ թե մեր հասկացողության չափով, այլ ՆրաՀիսուսին հավատացող բոլոր հավատացյալներն էլ ասում են, որ սիրում են Նրան, բայց եկեք սիրենք Հիսուսին ոչ թե մեր ուզածի պես կամ էլ մեր հասկացողության չափով, այլ Նրա, որովհետև սերը իրենը չի փնտրում, այլ դիմացինինը, մանավանդ, որ Նա Իր կյանքն է դրել մեզ և նաև մեր կողքինի համար…

Ինչպես Աստված է մեզ սիրում և ամեն բան անում է, որ չկորցնի մեզ և Իր խոսքը չանարգվի, այնպես էլ մենք պետք է սիրենք առաջինը Աստծուն և հետո մարդկանց, և ոչ թե հակառակը…

«Նա էլ պատասխանեց և ասաց. Սիրիր քո Տեր Աստծուն քո բոլոր սրտից, քո բոլոր անձից, քո բոլոր զորությունից, և քո բոլոր մտքից. Եվ քո ընկերին՝ քո անձի պես» (Ղուկաս 10.27)։

«Ով որ իմ պատվիրանքներն ունի և նրանց պահում է, նա է ինձ սիրողը. և ինձ սիրողն իմ Հորիցը կսիրվի. և ես կսիրեմ նրան, և ինձ կհայտնեմ նրան» (Հովհաննես 14.21)։

«Եվ սա է նրա պատվիրանքը, որ հավատանք նրա Որդի Հիսուս Քրիստոսի անունին, և իրար սիրենք, ինչպես նա պատվիրանք տվեց մեզ։ Եվ նա որ նրա պատվիրանքները պահում է, մնում է նրանում և նա սրանում. և սրանից գիտենք, թե բնակվում է մեզանում՝ այն Հոգին, որ տվեց մեզ» (Ա Հովհաննես 3.23-24)։

Աստծո սիրով է ճանաչվում մեզանում Նրա Հոգին…

Էմմա Մովսիսյան