Պայման՝ Աստծո մեծագույն խոստումից առաջ

Պայման՝ Աստծո մեծագույն խոստումից առաջ«Լվացուեցէք, մաքրվեցէք, հեռացրեք ձեր գործերի չարությունը իմ աչքերի առաջից, դադարեցեք չարություն գործելուց» (Եսայի 1.16)։

Ի՞նչ է պահանջում Աստված Իր ժողովրդից: Ինչպիսի՞ կենսակերպ և գործեր է ակնկալում Իր Որդու թանկ ու պատմական արյամբ փրկագնված եկեղեցուց: Աստված մեծագույն խոստում ունի բոլոր Իրեն հավատացող մարդկանց՝ եթե մեր մեղքերը կրկնակի կարմիր լինեն, Նա ներելու է դրանք և սրբելու է այնպես, որ ձյունից էլ սպիտակ է դարձնելու մեր մաքրությունն ու սրբությունը:

Սակայն այս կյանք տվող և հավիտենական կյանքի հույսը մեր սրտերում ծնող խոստմանը նախորդում է վերը բերված պայմանը՝ լվացվեք, մաքրվեք, հեռացրեք ձեր գործերի չարությունը Իմ աչքերի առջևից, դադարեք չարություն գործելուց։ Սա հստակ պահանջ է մեր Տեր Աստծուց ուղղված բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց մեղքերի համար ներում են ակնկալում:

Չկա ներում առանց մեղքից հեռանալու որոշման և անկեղծ ու նվիրյալ ջանքերի: Մեր սիրող Հայրը, մեր բարի Աստված ամեն բան հոգացել է, որպեսզի Իր ժողովուրդն ացատ լինի մեղքի գերությունից: Եվ հիմա մեր հերթն է, որպեսզի սրբության հանդեպ ունեցած մեր փափագով ցույց տանք, որ գնահատում ենք Գողգոթայի խաչի վրա տեղի ունեցած Նրա մեծ զոհը և սիրում ենք մեզ այդքա՜ն մեծ սիրով սիրող մեր Տիրոջը:

Տեր Հիսուսի անունով Աստծո պահանջին հնազանդ կյանք, սրբության գործեր և ձյունից էլ սպիտակ հոգևոր հանդերձներ եմ հռչակում այս գրառումը ընթերցողների ու տարածողների կյանքում: Եղեք օրհնված:

Արման Մանուկյան