Մոտենալով Աստծուն…

Հաճախ քրիստոնյայի սրտի մեծ ցանկությունը կայանում է Աստծուն մոտ լինելու մեջ, Նրան ավելի հստակ լսելու և հետևողականորեն Նրա խոսքը կատարելու մեջ:

Լավ լուրը նրանում է, որ չնայած մենք ցանկանում ենք մոտենալ Աստծուն, լսել Նրան ու հետևել Նրան, մեր Երկնային Հայրը ցանկանում է դա ավելի շատ, քան մենք ինքներս:

Եվ Աստված արել է ամենը, որպեսզի մենք կարողանանք մտնել Նրա ներկայության մեջ և այնտեղ հանգստություն գտնել: Նա Ինքը ցանկանում է մոտ լինել մեզ, ինչի համար էլ ուղարկել է Սուրբ Հոգուն, Ով ապրում է մեր մեջ, որպեսզի մենք կարող լինենք ապրելու Նրա հետ ամեն րոպե:

Աստված նախաձեռնողը եղավ: Նա գործեց, որովհետև փափագում էր հավիտենապես Իր արարչագործության հետ լինել: Այն, որ Նա սիրում է մեզ, մենք գիտենք՝ ելնելով այն ամենից, ինչ Նա ասել և արել է: Նա տվել է մեզ ամենաարժեքավորը, ինչ ուներ՝ Իր միածին Որդուն՝ մեզ հետ ստանալու համար:

«Որովհետև Աստված այնպես սիրեց աշխարհքը, որ իր միածին Որդին տվեց» (Հովհաննես 3.16):

Աստծո Խոսքը ցույց է տալիս Նրա մեծ ցանկությունը մեզ հետ լինելու: Սուրբ Գրքից մենք տեսնում ենք, որ մեր ցանկությունը՝ Նրա հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալու, Նրա ցանկության արտացոլումն է ՝ մեզ հետ մտերիմ լինելու:

«Հեռվանց է երևացել ինձ Տերը, թե հավիտենական սիրով սիրել եմ քեզ. դրա համար քաշեցի քեզ ողորմությունով» (Երեմիա 31.3):

Բայց Աստված չի ցանկանում պարզապես լինել մեր կողքին: Նա դա հնարավոր դարձրեց՝ Իր Որդուն ուղարկելով. «Բայց հիմա Հիսուս Քրիստոսի ձեռքովը դուք՝ որ ժամանակով հեռավոր էիք, մոտավոր եղաք Քրիստոսի արյունովը» (Եփեսացիս 2.13):

Մեր ցանկությունը՝ Աստծո հետ մտերիմ փոխհարաբերություններ ունենալու, դուրս է գալիս հենց Իրենից և տանում մեզ առանձնացման ու Եռանձ Աստծո հետ շփման:

Գոհության արտահայտություն

«Մտեք նրա դռները գոհությունով, նրա սրահները փառաբանությունով. գոհացեք նրանից և օրհնեցեք նրա անունը» (Սաղմոս 100.4):

Մերօրյա բացասական լուրերի և արագընթաց կյանքի հորձանուտում շատ դժվար է գտնել այն, ինչի համար կարելի է գոհանալ: Բայց եթե մենք դառնանք Խոսքին՝ Նրա ճշմարտությունների շուրջ խորհելու, ապա կտեսնենք ամեն բան այնպես, ինչպես Աստված է տեսնում:

Մենք ունենք Աստծուն, Ով հավատարիմ է, կարեկից, դանդաղ՝ բարկանալու համար, և լցված սիրով. Հայր, Ով սիրում է գթալ: Նա նույն Աստվածն է, Ով գիտի ամեն բան և տեսնում է ամեն բան, բայց և խոնարհվում ու գալիս է երկիր՝ հայտնելու Իր էությունը մարդկանց (Կողոսացիս 1.15):

Անգամ երբ ամեն բան իդեալական չէ, մենք կարող ենք գոհանալ Աստծուց մեծ ու փոքր օրհնությունների համար մեր կյանքում, ինչպիսին ընտանիքն է, առողջությունը, բժշկությունը, մատակարարումը, հնարավորությունները, հոգևոր հասկացողությունը, աջակցությունը և նոր օրը դիմավորելու արտոնությունը: Ճշմարտությունը նրանում է, որ Նա միշտ վերահսկում է ամեն բան և գիտի ամեն խնդրի լուծումը:

Խոսքի ընթերցում

«Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լույս իմ ճանապարհի համար» (Սաղմոս 119.105):

Աստծո Խոսքը, մտքերը և գործերը գրված են Աստվածաշնչում: Կարդալով այն՝ մենք մտերիմ ենք դառնում այդ գրքի Հեղինակի հետ, ձեռք բերում Նրա իմաստությունը: Եվ դա էլ ներքին ցանկություն է ծնում՝ Նրա խոսքին հնազանդվելու:

Իմաստուն Ուսուցչի դերում Նա համբերատար է ու բարի: Որպես արդար Դատավոր՝ Նա ցանկանում է ուղղել ամենը, ինչը սխալ է: Որպես Պաշտպան՝ Նա զորավոր է:

Կյանք՝ հնազանդության մեջ

«Եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանները պահեցեք» (Հովհաննես 14.15):

Մեր պատասխանի բաղկացուցիչներից մեկը Նրան, Ով ցանկանում է, որ մենք մոտ լինենք Իրեն, հնազանդության մեջ կյանքն է, երբ չպետք է թաքնվել Նրանից ամոթի մեջ, ինչպես մի ժամանակ թաքնվում էին Ադամն ու Եվան:

Աստված, Ով արարել է ամենին ու ամեն բան, Ով գիտի ամենը՝ սկզբից մինչև վերջ, ցանկանում է կիսվել մեզ հետ Իր տեսիլքով այն մասին, թե ինչպես տնօրինել այն, ինչը մեզ է վստահված. միտքը, մարմինը, ժամանակը և հարաբերությունները: Աստված ունի զարմանահրաշ ծրագիր, որպեսզի Իր արարչագործությունը ծաղկում ապրի (Գ Հովհաննես 1.2):

Երբ մենք սովորում ենք ճիշտ տեսիլքի, մենք ունենում ենք զորություն՝ հնազանդվելու Նրա կամքին և սիրելու Նրան ողջ սրտով, հոգով, մտքով ու զորությամբ. և այդպիսով էլ սիրելու մեր մերձավորներին, ինչպես ինքներս մեզ: Մենք կերպարանակից ենք դառնում Քրիստոսին՝ Սուրբ Հոգու զորությամբ:

Ֆիա Կերլի