Դուք ներկայացնում եք շատ մեծ արժեք Աստծո համար. Ջոյս Մայեր

Դուք ներկայացնում եք շատ մեծ արժեք Աստծո համար. Ջոյս Մայեր«Եվ տոնի վերջին մեծ օրումը Հիսուսը կանգնած էր, աղաղակեց և ասաց. եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա և խմի» (Հովհաննես 7.37):

Աստված շատ է ձեզ գնահատում և ցանկանում է միշտ դրսևորել ձեր հանդեպ Իր բարեհաճությունը: Նշանակություն չունի՝ ինչ եք դուք արել կամ ինչ են արել ձեր հանդեպ. անցյալը պետք է մնա անցյալում, իսկ Աստված ձեզ համար մեծ ու հիասքանչ ապագա ունի:

Ձեր կյանքը կարող է իրականում հիասքանչ լինել, ձեզ մնում է միայն հավատալ դրան, համաձայնվել դրա հետ և ցանկանալ դա: Հիսուսն ասաց, որ Իր մոտ կա այն, ինչի կարիքը դուք ունեք. «Եթե մեկը ծարավ է՝ թող ինձ մոտ գա ու խմի»: Աստված արդեն արել է ձեզ համար այն, ինչ դուք ինքներդ ի վիճակի չեք անելու ձեզ համար: Իսկ հիմա Նա հրավիրում է ձեզ՝ ասելով. «Եկեք ու ստացեք, խմեք ու վայելեք: Արեք դա հավատքով, որ այդ ամենը հենց ձեզ համար է պատրաստված»:

«Խմել»՝ նշանակում է ընդունել կամ պատրաստակամորեն ստանալ: Հիսուսն ասաց. «Մինչև հիմա ոչինչ չխնդրեցիք իմ անունով. խնդրեցեք և կառնեք, որ ձեր ուրախությունը կատարյալ լինի» (Հովհաննես 16.24):

Եթե մենք պարզապես խղճուկ գոյություն պահպանենք, անընդհատ նվնվանք ու դեպրեսիայի մեջ ընկնենք, ապա մեր շրջապատի վրա երբեք դրական տպավորություն չենք թողնի: Առավել ևս՝ մեր նման կյանքը նրանց մեջ չի ծնի հավատք Աստծո հանդեպ:

Ստանալով Աստծուց այն, ինչի կարիքն ունեիք՝ դուք պետք է ուրախանաք ու շնորհակալ լինեք Նրանից: Աստվածային բոլոր խոստմունքները ձեզ համար են, որպեսզի դուք ոչ մի բանի կարիք չունենաք: