Դեկտեմբերի 6-ը՝ քրիստոնեության պատմության մեջ

Դեկտեմբերի 6-ը՝ քրիստոնեության պատմության մեջՊատանեկության տարիներին Թոմաս Ակվինացին հաճախ էր ծաղրվում իր հասակակիցների կողմից: Տղան պոռթկուն բնավորություն ուներ էր և, կարծես թե, դանդաղ էր մտածում, ինչն էլ ստիպում էր հնարամիտ դասընկերներին մշտապես ծաղրել նրան:

Թոմասն անտեսում էր նրանց. նա գիտեր` ի՞նչ է ուզում այս կյանքում. ցանկանում էր բարեպաշտ կուսակրոն և գիտնական դառնալ:

Սակայն մեծահարուստ ընտանիքը դեմ էր այդ որոշմանը: Նրանց համար գերադասելի էր, որ տղան դառնա որևէ հարգի մեծ մենաստանի վանահայր, քան պարզապես մի հասարակ վանական: Եղբայրներն անգամ ծայրահեղ քայլերի էին դիմում նրան մտափոխելու համար, սակայն Թոմասի որոշումն անփոփոխ էր, և ոչ ոք չէր կարող համոզել նրան հակառակում:

2 տարի գտնվելով տաճարում` Թոմասը հնարավորություն է ստանում միանալու Դոմինիկյաններին: Ուսումնասիրելով տրամաբանություն և Արիստոտելի ուսմունքները` նա դրանք «հարմարեցնում» է եկեղեցու կիրառմանը: Գրում է աստվածաբանության և «հեթանոսների դեմ ուղղված» քրիստոնեական գաղափարի պաշտպանության հսկայական ամփոփումը:

Համարվելով միջնադարյան մեծագույն աստվածաբաններից մեկը` նրա ողջամիտ փիլիսոփայությունը հայտնի է որպես «թոմիզմ»: Նա նաև համարվում է հռոմեական եկեղեցու դոկտորներից մեկը: Նա գտնում էր, որ Աստծո մասին կան բաներ, որոնք կարող ենք իմանալ միայն հավատքի միջոցով:

Թոմաս Ակվինացին կոչված էր պաշտպանելու «մարդկանց մտքերը»:

Հետագայում նա դադարում է գրել: Իսկ ի՞նչ է պատահում… Վաղագույն կենսագիրներից մեկի հաղորդմամբ` 1273թ-ի այս օրը` դեկտեմբերի 6-ին, վեհանձն փիլիսոփան երկնային տեսիլք է տեսնում: Այնուհետ հրաժարվում է գրի առնել այն` ցանկանալով սպասել իր կյանքի ավարտին:

20-րդ դարում նրա փիլիսոփայությունը վերանայվում է ժամանակակից բացահայտումների լույսի ներքո: Այժմ այն կոչվում է «նեոթոմիզմ»:

Աղբյուր` christianity.com